Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Մենք «սիրելի» ընդդիմություն չենք կարող լինել. Էդմոն Մարուքյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Պարո՛ն Մարուքյան, դուք այսօրվանից նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն եք, շնորհավորում եմ:

-Այո՛, պատիվ ունեմ ծառայելու, շնորհակալ եմ:

-Իսկ Գևորգ Գորգիսյա՞նը:

-Գորգիսյանը կլինի մեր խմբակցության քարտուղարը, որովհետև փորձ ունի, եղել է «Ելք» խմբակցության քարտուղարը:

Մանե Թանդիլյանին փոխխոսնակի պաշտոնում առաջադրելու մտադրությունը մնո՞ւմ է ուժի մեջ:

-Այո՛, այսօր արդեն խմբակցության համապատասխան որոշումը ստորագրել ենք, կազմել ենք արձանագրություն և կներկայացնենք խորհրդարան հունվարի 14-ին:

-Չնայած նրան, որ ԱԺ այսօրվա մթնոլորտը ձեր որոշման օգտին չի վկայում, այն առումով, որ արդեն հստակեցվում է, թե ով կարող է լինել փոխխոսնակ ընդդիմության սեգմենտից:

-Գիտեք, ես ժամանակին զբաղվում էի ռազմավարական դատավարությամբ, և երբ կոնկրետ գործ ես ընտրում և վարում ես այդ գործը, պարտադիր չէ, որ հաղթես, հնարավոր է դատարանում պարտվես, բայց հաղթես պրոցեսը, և դա ստեղծի նախադեպ քաղաքացիների իրավունքներն ապագայում ավելի լավ պաշտպանելու իմաստով: Հիմա մենք սկսել ենք գործընթաց և ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել ենք Մանե Թանդիլյանի թեկնածությունը և համարում ենք, որ նա լավագույն թեկնածուն է: Անգամ եթե նրան չընտրեն, մենք չենք պարտվի:

-Դուք կարող եք առաջադրել նաև ԱԺ նախագահի՞ թեկնածու:

-Այո՛, կարող ենք, ժամանակին «Ելք» դաշինքով առաջադրել էինք, բայց քննարկումներով եկանք այն մտքին, որ այս անգամ պետք չէ առաջադրել: Մենք փոխխոսնակի հայտ ենք ներկայացնելու և քաղաքական իմաստով անտրամաբանական է այդ հայտը չբավարարելը:

-Արարատ Միրզոյանն ասում է. «Մենք չէ, որ պետք է նախընտրություն տանք «Լուսավոր Հայաստան» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

-Պետք չէ նախընտրություն տալ որևէ կուսակցության, խորհրդարանը պետք է ունենա ընդդիմադիր փոխխոսնակ: Պետք է վեր կանգնել կուսակցությունից և նաև անձերով նայել:

ԲՀԿ-ի թեկնածուն արդեն հայտնի՞ է:

– Ով էլ որ լինի, մեր խմբակցության թեկնածուն հայտնի կուսակցական է, բայց դա մի կողմ դնելով՝ խոսում ենք մարդու պրոֆեսիոնալիզմի, անհատական, կամային հատկանիշների մասին, սկզբունքայնության, խորհրդարանական փորձ ունենալու և ընդդիմադիր գործունեության մասին, որը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ տիկին Թանդիլյանի հետ կապված նախընտրության հարց չկա, եթե «Իմ քայլը» դաշինքը ազատ թողնի քվեարկությունը, ապա նա կընտրվի: Բայց եթե պատգամավորներին պարտադրեն անպայման ընտրել ԲՀԿ-ի թեկնածուին, բնականաբար չի ընտրվի մեր թեկնածուն:

-Արարատ Միրզոյանը նաև ասել է, որ «Լուսավոր Հայաստան»ի հետ անցկացվել է կոնսուլտացիա, և 95 տոկոսանոց համաձայնություն կա:

-Եղել է քննարկում, թե ինչ հանձնաժողով կկամենանք բանակցություններով ստանալ, ես ասել եմ, որ Դոնտի բանաձևով մեր հերթը վեցերորդն է, մենք կընտրենք, երբ մեր հերթը կգա, մեզ առաջարկվում էր նախապես որոշել: Որևէ բան չենք պայմանավորվել այս մասով: Մանե Թանդիլյանի առաջադրման մասով որևէ բան չի քննարկվել, բայց մեզ հասկացրել են, որ իրենք այլ որոշում ունեն, իրենց գործն է:

-«Մենք իրավունք չունենք ընտրելու «սիրելի» ընդդիմություն»,- ասել է Արարատ Միրզոյանը:

-Դա նշանակում է, որ ԲՀԿ-ն է՞ իրենց «սիրելի» ընդդիմությունը: Բան չունեմ ասելու:

-Դո՞ւք էիք հավակնում լինել «սիրելի» ընդդիմություն:

-Իրենք գիտեն՝ մենք ինչպիսի ընդդիմություն ենք, մենք չենք կարող լինել «սիրելի» ընդդիմություն: Մեզ դժվար է սիրել այդ առումով, որովհետև մենք ռեալ ընդդիմություն ենք և մեր գործունեությամբ դա ցույց ենք տվել և ցույց ենք տալու, ու բոլորը դա հասկանում են:

-Հավանաբար դուք դեմ կքվեարկեք կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագծին:

-Եթե ԱԺ բերվի այն նախագիծը, որը հրապարակվել է, միանշանակ դեմ կքվեարկենք, որովհետև այդ նախագծով սուպերվարչապետական համակարգը պահպանվում է, այսինքն՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, երկրի թիվ մեկ հարկահավաք մարմինը՝ ՊԵԿ-ը կառավարությունից, խորհրդարանական վերահսկողությունից դուրս են մնում, ավելին՝ իրենց վեր են դասում նաև երկրի թիվ մեկ գերատեսչությունից՝ պաշտպանության նախարարությունից: Այսինքն՝ պաշտպանության նախարարությունը պետք է լինի կառավարության կազմում, խորհրդարանական վերահսկողության տակ, իսկ դուք՝ ո՞չ: Էդ ո՞վ է ասել. Ռոբերտ Քոչարյանն է ասել: Հիմա որ ամեն ինչ Ռ. Քոչարյանի դեմ է, ինչո՞ւ նրա փոխած համակարգը չենք փոխում: Մենք պնդելու ենք, առաջարկներ ենք ներկայացնելու այդ նախագծի վերաբերյալ, և եթե այդ համակարգը չփոխվի, այդ ոլորտները չբերվեն խորհրդարանական վերահսկողության ներքո, մենք միանշանակ դեմ կքվեարկենք: Տպավորություն է, որ երբ այն ժամանակ ասում էինք՝ չի կարելի դա անել, վերաբերում էր Սերժ Սարգսյանին, ո՛չ, դա չի կարելի անել, ով էլ որ լինի նախագահը կամ վարչապետը, որպեսզի ունենանք առողջ քաղաքական համակարգ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում