211652_close_icon
views-count2112 դիտում article-date 14:37 03-12-2020

Ֆրանսիայում քննարկում են ևս 18 մզկիթների փակման հարցը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ: Այս մասին հայտնում է ֆրանսիական [url=https://www.lefigaro.fr/actualite-france/islamisme-76-mosquees-dans-le-collimateur-de-l-etat-20201202]Le Figaro[/url]-ն: Ըստ շրջաբերականի, որը թվագրվում է նոյեմբերի 27-ով՝ խոսքը 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են կամ մոտակայքում, 60-ը՝ Ֆրանսիայի մյուս շրջաններում: 76 մզկիթներից 18-ի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, ընդհուպ մինչև կփակվեն: Ժերալդ Դարմանինը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման օրվանից ի վեր վերջին 3 տարվա ընթացքում 43 մզկիթ է փակվել: Մակրոնի վարչակազմի պատրաստած «Իսլամիստ անջատողական» նախագիծը, որը կներկայացվի Նախարարների խորհրդին դեկտեմբերի 9-ին, նպատակ ունի ավելի սերտորեն վերահսկել մզկիթների ֆինանսավորումը, ավելացնել վերահսկողությունը մահմեդական միավորումների վրա և կանխել արտասահմանից կրոնական պաշտոնյաների գալը:

Նմանատիպ նյութեր