«Ռոստելեկոմը» երախտապարտ է բաժանորդներին՝ ընկերությանը սատարելու համար17 ապրիլի 2020 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման պատճառով՝ արդեն մեկ ամիս է «Ռոստելեկոմ» ընկերությունը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ շուրջօրյա սպասարկելով բաժանորդներին և տրամադրելով բարձրակարգ, որակյալ և հուսալի ծառայություններ: Այս ամբողջ ընթացքում ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված պայմաններում հեռավար կրթության և հեռավար աշխատանքի անհրաժեշտությունը, իր բաժանորդներին է տրամադրել մի շարք հնարավորություններ և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի, կրթության կազմակերպման և պարզապես հաճելի ժամանցի համար: Ավելի վաղ, հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմը» տեղեկացրել էր, որ հետաձգում է մատուցված ծառայությունների դիմաց վճարումների վերջնաժամկետը: Չնայած այս հանգամանքին՝ ընկերության բազմաթիվ բաժանորդները շարունակում են ժամանակին կատարել բոլոր վճարումները: «Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր պարտքն է համարում՝ որակյալ և հուսալի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին, արտակարգ իրավիճակներում՝ առավել ևս: Եվ մենք ուրախ ու երախտապարտ ենք ունենալու հավատարիմ հաճախորդներ, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, իսկ դրա վառ ապացույցը նրանց կողմից մեր մատուցած ծառայություններից ակտիվ օգտվելը, դրական խոսքերն ու պարտաճանաչությունն են: Հուսով ենք, նման դրական վերաբերմունքը օրինակելի կլինի բոլորի համար, և մեր փոխգործակցությունը ավելի արդյունավետ կլինի»,- նշել է «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: «Ռոստելեկոմ» ընկերությունը բարձր է գնահատում բաժանորդների պարտաճանաչությունը և պատրաստակամությունը՝ վճարումները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար: Դրանով նրանք աջակցում են ընկերությանը՝ ապահովելու ընկերության աշխատանքի բնականոն ընթացքը և շարունակականությունը Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |