«Քո գործը չէ». պաշտոնյան լրագրողին գետնին է տապալել՝ սուր հարցի պատճառով
«Russia 24» հեռուստատեսության թղթակիցը հայտնվել է գետնին՝ տեղական վարչակարգի ներկայացուցչին անհարմար հարց ուղղելու պատճառով։
Ինչպես գրում է RT-ն, լրագրողը ռուս պաշտոնյա Սերգեյ Զայցևին հարց է ուղղել Կրասնոյարսկի Խակասիա մարզի անտառային հրդեհներից հետո մարդկանց բնակարանային վատ պայմանների, տրամադրված պետական միջոցների, նրա մասնակցությամբ կոռուպցիայի մասին։ Զայցևը վեր էր կացել տեղից, հարձակվել լրագրողի վրա ու նրան գցել գետնին։ Ներկա մյուս պաշտոնյաներն էլ փորձել էին փակել տեսախցիկը, որպեսզի այն չնկարի։
Նշվում է, որ 2015թ.-ին տեղի ունեցած անտառային հրդեհների պատճառով տասնյակ մարդիկ սպանվեցին ու շատերը դարձան անօթևան։ Այդ ժամանակ Զայցևը մեղադրվել է քրեական անփութության մեջ ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման էր արժանացել ու ազատ արձակվել, որից հետո կարողացել էր պահպանել պաշտոնը։
Տեսանյութը տարածվել է ռուսական ԶԼՄ-ներում ու պատոնյայի արարքը քննադատության է արժանացել։ Պաշտոնյան էլ փորձել է արդարանել՝ լրագրողին անվանելով «պրոֆեսիոնալ սադրիչ»։
Միջադեպի արդյունքում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը Զայցևին հեռացրել է կուսակցությունից։