Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Ոչնչացնել պայմանական հակառակորդի թիրախները.ՀՕՊ-ը բարձր մակարդակով կատարել է ԱՊՀ վարժանքների խնդիրը

ԱՊՀ յոթ երկրների ՀՕՊ ստորաբաժանումների  միացյալ համակարգի մարտական պատրաստության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանում անցկացվեց ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքը։ Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ վարժանքը իրականացվեց երեք փուլով՝ պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերում, ոչնչացում և մնացորդների ոչնչացում թեմայով։

Մամուլի խոսնակն ընդգծեց՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները բավականին բարձր մակարդակով կատարել են առաջադրված խնդիրները։

«Վարժանքին  ներգրավված են եղել և կործանիչ ավիացիան, և զենիթահրթիռային զորքերը, և տեխնիկական զորքերը։ Վարժանքի ընդհանուր արդյունքներով ստորաբաժանումները ստացել են «լավ» գնահատական»,- ասաց Ստեփանյանը, հավելելով, որ ներկայումս ստորաբաժանումներն անցել են առօրյա ծառայության։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին ԱՊՀ յոթ երկրներում մեկնարկել է վարժանք, որի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ։

Վարժանքներին մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարել են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

Վարժանքի ժամանակ գործի են դրվել ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին, այդ թվում մասնակցել են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում