Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին որոշել են վերականգնել ընտանեկան հարաբերությունները: The Sun պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտնի ընտանիքի կենսագիր Յան Գալպերինը:
Նրա խոսքով՝ դերասանները հանդիպել են ընկերների տանը, որտեղ չեն կարողացել զսպել իրենց հույզերը և նետվել են գրկելու իրար: Հաշտեցման առաջին քայլը Փիթն է արել, գրում է պարբերականը:
Աստղային զույգը մտադիր է ընտանեկան վերականգնման կուրս անցնել՝ հարաբերությունները նախկին վիճակին բերելու համար: Սակայն բաժանության գործընթացը Փիթը և Ջոլին դադարեցնել չեն պատրաստվում: