211652_close_icon
views-count7973 դիտում article-date 22:21 14-03-2019

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100%-ով իրավական է, իսկ աշխատողները նոր աշխատանք կգտնեն. Հայկ Մարության. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/14/Hayk-marutyan/2948321]Tert.am-[/url]ը գրում է. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե Օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելն իրավական է: «Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- ասաց Հ. Մարությանը: Հարցին՝ ապամոնտաժվելու են բոլո՞ր սրճարանները, Հայկ Մարությանը պատասխանեց, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/14/Hayk-marutyan/2948321]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր