Փորձագետ․ ՀՀ մի շարք քաղաքացիներ պետական հաքերների հարձակման զոհ են դարձել

Փորձագետ․ ՀՀ մի շարք քաղաքացիներ պետական հաքերների հարձակման զոհ են դարձել

PanARMENIAN.Net - ՀՀ մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ, նամակ են ստացել են Apple-ից, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մենք Cyberhub.am-ում Artur Papyan-հետ տեղյակ ենք մոտ տաս մարդու մասին։ Որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։

Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, ուստի կարող ա նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։

Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն ա, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Pegasus միայն պետական կառույցներին է վաճառվում։

Եթե նման նամակ եք ստացել, դիմեք ինձ, կամ Artur Papyan-ին, կամ մեր Cyberhub.am-ի էջին։ Կամ եթե մեզ չեք վստահում, Ruben Muradyan դիմեք։ Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»,-ասվում է գրառման մեջ։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է աննկատ տեղադրվել Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով աշխատող բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա: Ծրագիրը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---