1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար․ Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը

Դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի 
համար․ Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու ղեկավարներն էլ ասել են, որ պատրաստ են խաղաղության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հանդիպման մեկնարկին ասել է Բլինքենը։

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]