Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Արամ Ա-ն ելույթ է ունեցել Անթիլիասում ՀՀ 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման ժամանակ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ նա ասել է, որ տևական ժամանակ ստրկության ու հալածանքի, ցեղասպանության և աքսորի ճիրաններում տառապած հայ ժողովուրդը 1918  թվականի մայիսի 28-ին կերտել է իր նոր արշալույսը՝ ազատ ու անկախ Հայաստանը:

«Ճիշտ է, Առաջին հանրապետությունը երկար չմնաց, պայմանների բերումով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, սակայն հողի վրա ծածանեց եռագույնը, դրոշը անկախության: Ճիշտ է, անկախությանը հաջորդող տասնամյակները տառապալից եղան հայրենի մեր ժողովրդի համար, սակայն հակառակ այս դառը իրողության՝  մեր հայրենի ժողովուրդը կապված մնաց իր պապենական հողին, իր դարավոր հայրենիքին եւ մշակույթին: Երկար տասնամյակների տառապանքից հետո սկսվեց սեպտեմբերը 1991-ի, մեր ժողովուրդը դարձյալ կերտեց իր անկախությունը, եւ այսօր ունեցանք ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Արցախ:  Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ գնալ, եւ Աստված մեզ հետ եղավ: Հազար փառք մեր ժողովրդին, որ անկախություն կերտեց»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ բարձրացված հուշակոթողը անլռելի զանգակատուն է, որը վկայում է հայ ժողովրդի եւ համայն մարդկության, հայրենիքի եւ Արցախի անկախության, մեր ժողովրդի ազատության մասին:

«Այն սիրո եւ երախտագիտության շոշափելի արտահայտություն է այն բոլոր հայորդիների նկատմամբ, որոնք  իրենց մտքով, գրչով, ծառայությամբ, արյունով անկախություն կերտեցին՝ Արցախից սկսած մինչեւ Արարատյան դաշտ: Այս հուշակոթողը, որ Անթիլիասի  մայրավանքից ներս բարձրացած գնահատանքի, սիրո եւ հարգանքի արտահայտությունն է այն բոլոր հերոսների նկատմամբ, որոնք իրենց արյունը թափեցին Հայաստանի եւ Արցախի անկախության ճանապարհի: Ձեր առջեւ շատ խորհրդավոր տեսարան  է բացվում. Անթիլիասի Մայրավանքի ներսում՝ Մայր տաճարի աջ կողմում, գտնվում է Նահատակաց հուշարձանը, որը մեզ հուշում է մեր պահանջատիրությունը շարունակել՝ հավատարիմ մնալով մեր սրբազան նահատակների նվիրական կտակին: Ձախ կողմի այս հուշակոթողը կոչ է մեր ժողովրդի զավակներին, կոչ է կառչած մնալու Հայաստանին, չհեռանալու, կառչած մնալու մեր սրբերի աղոթքով, մեր նահատակների արյունով շաղախված հայրենի հողին: Այն կոչ է՝ ուղղված Արցախի մեր սիրելի ժողովրդին՝ շարունակելու վերանորոգ կամքով եւ հավատքով պաշտպանելու մեր հողերը, մեր ինքնորոշման իրավունքը եւ մեր ժողովրդի անկախությունը: Այն հիշեցում է Սփյուռքի հայությանը՝ շարունակելու վերանորոգ նվիրումով իր մասնակցությունը բերելու Հայաստանի եւ Արցախի հզորացմանն ուղղված բոլոր աշխատանքներին: Հայաստան, Արցախ եւ Սփյուռք անբաժան երրորդություն. այս է հայությունը, այսպես պետք է լինի հայությունը՝ մեկ ամբողջություն»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը եւ հավելել, որ հուշակոթողը պետք է դառնա ազգային ուխտատեղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում