Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

«Էշի մեկն է». «Զինված խմբի» պարագլուխը իշխանափոխություն իրականացնելու հարցում հույսեր է կապել Արա Աբրահամյանի հետ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

20 ամբաստանյալներից կալանքի տակ է 12-ը:

Դատական այս նիստին հարցաքննվեցին դատակոչի ցուցակով վերջին երկու վկաները:

Վերջին վկան՝ Իշխան Քիշմիրյանը, «Արցախում ծառայածների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, լրագրող, պատմական թեմաներով հեռուստածրագրերի հեղինակ:

Վկան ասաց, որ ամբաստանյալներից սկզբում ճանաչել է Արա Պողոսյանին, այնուհետև՝ Արթուր Վարդանյանին: Ճանաչել է նաև Հայր Անտոնին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, բայց նրանց հետ առանձնապես չի շփվել:

Իշխանին՝ որպես վերոհիշյալ հասարակական կազմակերպության անդամի, «Ֆեյսբուքով» գրել է Արա Պողոսյանն ու առաջարկել է հանդիպել, զրուցել, համագործակցել:

Երբ հանդիպել ու որոշ չափով շփվել են, Արան Իշխանի վրա թողել է մտածող, սկզբունքային մարդու տպավորություն: Նա ասել է, թե սահմանադրական փոփոխությունների իր ծրագրի վրա է աշխատում: Իշխանն էլ ներկայացրել է, որ հեռուստածրագրի նախագիծ ունի, որը կոչվում է «Երիտասարդ դիվանագետ»: Մտահղացումն այն էր, որ ֆիլմաշար նկարահանվի ազգային դիվանագիտության պատմության վերաբերյալ: Պետք է  նկարահանվեին այն վայրերը, որտեղ հին դարերից մինչև 1918 թվականի Հայաստանը պայմանագրեր էր կնքել: Պետք է ներկայացվեր պատմական ժամանակաշրջանը, վեր հանվեին դիվանագիտական սխալները, եթե այդպիսիք եղել էին՝ հասկանալու համար մեր անցած ճանապարհին թույլ տրված ճակատագրական սխալները դիվանագիտական ասպարեզում:

Ըստ մտահղացման՝ նկարահանումներ պետք է կատարվեին Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Կիլիկիայում, Իրանում և Արցախում: Իշխանն ասել է, թե ֆինանսներ է փնտրում այդ հեռուստածրագիրն իրականացնելու համար: Արևմտյան Հայաստանում կատարվելիք նկարահանումների համար անհրաժեշտ էր մոտ 20 հազար եվրո:

Արա Պողոսյանն ասել է, թե կարող է ծանոթացնել մարդկանց հետ, ովքեր կլուծեն ֆինանսական խնդիրները: Սկզբում ծանոթացրել է Սիլվա անունով կնոջ հետ: 2015 թվականի մայիսին Իշխանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ:

Վկան ասաց, թե Արթուրը խոստացել է ապահովել հեռուստածրագրի ֆինանսավորումը, իսկ իրենց բազմաթիվ զրույցների ընթացքում Արթուրը ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի ճակատագրի վերաբերյալ:

Արթուրը նշել է, թե Հայաստանում ոչ թե Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե պետք է անցկացվի, այլ՝ Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե: Ըստ Արթուրի՝ Արցախում և Սփյուռքում հենց դրան են սպասում և դրական կարձագանքեն:

Վկան ասաց, թե Արթուրը նշել է՝ Հայաստանում պետք է իրականացվի իշխանափոխություն, քանի որ ներկա իշխանությունները այդ հանրաքվեն չեն անցկացնի՝ այն համարելով վտանգավոր: Իշխանափոխությունն էլ, վկայի ասելով, Արթուրը հնարավոր է համարել ոչ թե բռնի ուժի միջոցով, «արյան գնով», այլ՝ Սփյուռքի ուժեղ ճնշման տակ իշխանությունների հրաժարականի տեսքով:

Արթուրն ասել է, թե ինքն ապրել է Իսպանիայում, եղել է այլ երկրներում ու կարող է ասել, որ Հայաստանի դեսպանությունները օտար երկրներում զբաղված են կոռուպցիայով, այն, ինչ նրանք են անում, դիվանագիտություն չէ:

Այս առումով հավանություն տալով ազգային դիվանագիտության պատմությանը վերաբերող ֆիլմաշարի ստեղծմանը՝ Արթուրը Իշխանին առաջարկել է ստեղծել «Երիտասարդ դիվանագետների ակումբ», որտեղ կհավաքվեն ու կքննարկեն արտաքին քաղաքականության հրատապ հարցեր, կփորձեն լուծումներ գտնել, ու իսկական դիվանագիտական կադրեր կպատրաստվեն:

Վկան ասաց, թե Արթուրը իրեն բազմաթիվ խոստումներ է տվել հեռուստածրագրի ֆինանսավորման վերաբերյալ, բայց գործուն ոչինչ չի արել: Իրենց նախավերջին հանդիպման ժամանակ՝ «Կովկաս» ռեստորանում, ինքը հասկացել է, որ ֆինանսավորում չի լինի, Արևմտյան Հայաստանում նկարահանումներ անելու համար եղանակն էլ արդեն բարենպաստ չէր՝ նոյեմբերն էր:

Արթուրն առաջարկել է սկզբում նկարահանումներ կատարել Արցախում: Այնտեղ նկարահանումներ կատարելու համար 200 հազար դրամն էլ բավական էր՝ ըստ վկայի հաշվարկի:

Ամբաստանյալները հարցեր ուղղեցին վկային՝ այն առումով, թե միգուցե հենց այդ ծրագրի նկարահանումների հե՞տ էր կապված Արթուրի խմբի՝ զինվորական հագուստ, զենք գնելը: Բայց վկան միանշանակ պատասխանեց, որ Արևմտյան Հայաստանում նկարահանումների ժամանակ չպետք է լինեին զինվորական կամ ոստիկանական համազգեստով կամ զենք ունեցող մարդիկ, դերասաններին ինքը պիտի ընտրեր՝ ֆինանսավորում ունենալուց հետո միայն, Արթուրի խմբից որևէ մեկը որպես դերասան չպետք է մասնակցեր նկարահանումներին: Իրենց ստեղծագործական խմբի հետ Արևմտյան Հայաստան պիտի մեկներ միայն Արա Պողոսյանը: Վկան ասաց, թե իր կարծիքով՝ Արթուր Վարդանյանը Արային ուղարկում էր՝ իր ֆինանսական ծախսերը վերահսկելու համար:  Բայց Արան ասել է, թե Արևմտյան Հայաստանում պետք է գործնական հանդիպումներ ունենա…

Վկան ասաց, որ Արթուր Վարդանյանն իրենց խոսակցությունների ժամանակ, այո, դժգոհել է Հայաստանի իշխանություններից, բայց ինքը դրանք «վերացական խոսակցություններ» է համարել, նման խոսակցություններ կարելի է լսել նաև փողոցում: Ինքը միշտ իրենց զրույցներն աշխատել է տանել դեպի իրեն հետաքրքրող թեման՝ հեռուստածրագրի ֆինանսավորումը, իրեն Արթուր Վարդանյանից միայն դա էր պետք:

Արա Պողոսյանն իրենց հանդիպումների ժամանակ առաջարկել է, որ ազգային խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեն, ստեղծեն «Ազգային ճակատ»: «Այդ «ճակատ» բառը չէր համապատասխանում իմ արժեհամակարգին, դրա համար ես չհամաձայնեցի, իսկ Արան ասաց, որ այդ բառը կարող են նաև փոխել»,- ասաց վկան:

Ըստ վկայի՝ ինքն Արա Պողոսյանին առաջարկել է Օպերայի հարթակներից իջնել ու «մարդկանց մատից փուշ հանել»՝ կոնկրետ գործ անել:

Վկան նշեց, որ իր հեռուստածրագրի իրականացման համար, ըստ Արթուրի, իրենց պիտի աջակցեին պաշտպանության նախարարությունից, հեռուստաընկերություններից, բայց կոնկրետ ովքե՞ր՝ նա չի ասել: «Այդ խոսակցություններն էլ էին վերացական»,- ասաց վկան:

«Կովկաս» ռեստորանում Արթուր Վարդանյանը գումար է տվել հեռուստանախագծին Իշխանի կողմից ներգրավված դերասան Գուրգենին՝ դերասանն էր խնդրել՝ ասելով, թե նյութական խնդիրներ ունի, գոնե մեկնելուց առաջ պետք է տան վարձ տա:

Վկան ասաց, որ դերասանին Արթուրը գումար է տվել՝ «գիծը պահելու, իմիտացիա ստեղծելու համար»՝ իբր ֆինանսավորելու է հեռուստածրագիրը, բայց ինքը հասկացել է, որ «պրոյեկտը չի ֆինանսավորվելու»:

Վկան ասաց, որ իր և Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի հանդիպումները միշտ եղել են հասարակական վայրերում, իրենք սուրճ են խմել, զրուցել են: Երկրի ԱԺ-ն, Նախագահի նստավայրը և այլ կարևոր օբյեկտները գրավելու մասին Արթուր Վարդանյանն իրենց զրույցների ժամանակ ոչինչ չի ասել:

Վկան, ակնհայտ անհանգստանալով «սադրիչ» հարցերից, հերթական հարցին պատասխանելով՝ ասաց. «Մեր իշխանավորները բոլորը մաքուր են, ես կոռուպցիայի վերաբերյալ փաստեր չունեմ… Միգուցե Արթուր Վարդանյանն ուներ այդպիսի փաստեր, դրա համար էր խոսում, օրինակ, դեսպանությունների՝ կոռումպացված լինելուց»:

Ըստ վկայի՝ Արթուրն ու նրա համախոհները իրենց զրույցների ժամանակ իշխանություններին չեն հայհոյել, բայց օրինակ՝ «Կովկաս» ռեստորանում բաժակաճառերի ժամանակ հայհոյել են…

Վկան նշեց, որ Արթուրն իրենց զրույցների ժամանակ ասել է, թե հանրաքվեով Արցախը կմիացվի Հայաստանին, դրանից առաջ Հայաստանը կմտնի 37 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությամբ ստեղծվելիք «Հակաահաբեկչական կոալիցիայի» մեջ, կստանա այդ երկրների աջակցությունը: Բայց մինչև հիշյալ հանրաքվեն՝ Սփյուռքի շատ ուժեղ ճնշման տակ Հայաստանի իշխանությունները նախ պետք է հրաժարական տան, պետք է կատարվի պարտադիր իշխանափոխություն: Արթուրն ասել է, թե ինքը… լիազորված է Սփյուռքի կողմից…

Վկան ասաց, թե Արթուրի նմանատիպ խոսակցությունները «ֆանտազիա» է համարել ու մտածել է, թե նա ազատամարտիկի որդի է՝ շատ զայրացած է: Ինքը հասկանում էր, որ Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե անցկացնել կամ Հայաստանը ինչ-որ կոալիցիայի միացնել կարող են միայն իշխանությունները, ոչ թե ինչ-որ անհատ մարդիկ: Վկան ասաց՝ մտածել է՝ Արթուրը մարդ է՝ ծրագրեր ունի, կարծիք է հայտնում, ինքը պարզապես լսել է՝ առանց այդ կարծիքները կիսելու կամ իր կարծիքը հայտնելու:  Արթուրը պնդել է, թե «էսպես երկար շարունակվել չի կարող», իշխանափոխությունը Սփյուռքի ճնշման ներքո շատ շուտով է լինելու, և ինքը տեղյակ է դրանից:

Արթուրը նաև ասել է, որ եթե պատերազմական վիճակ լինի Արցախում, հնարավոր է՝ հողեր կորցնենք,  ինքը դա անօրինական է համարում, դրա համար է շահագրգռված, որ դիվանագիտական ակումբ ստեղծվի ու շտկվեն դիվանագիտական սխալները:

Արա Պողոսյանը, ըստ վկայի, հիմնականում պահպանում էր իր ու Արթուրի միջև կապը:

Ամբաստանյալ Արա Պողոսյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ Արևմտյան Հայաստանում նկարահանումներ կատարելու համար միգուցե ինքն ասել է, թե հարկավոր կլինի նաև թռչող սարք, ներկայումս դա չի հիշում:

Արա Պողոսյանը հարցեր տալու ընթացքում նշեց, թե ինքը ցանկանում էր հասարակական նախաձեռնություն ստեղծել՝ ազգային խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորելով: Ինքը երբեք չի ասել, թե Հայաստանում իշխանափոխությունը պետք է կատարվի հակասահմանադրական, բռնի ճանապարհով:  Վկան հաստատեց դա, նորից ասաց, որ Պողոսյանն  իր վրա հայրենասեր, մտածող մարդու տպավորություն է թողել:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմուքը:

Վկան բավական մանրամասն ցուցմունք էր տվել: Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ այն ժամանակ ամեն բան ավելի լավ է հիշել, ամեն բան ճիշտ է ասել, իրեն չեն ուղղորդել:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Արթուր Վարդանյանի հետ առաջին անգամ հանդիպել է մանկավարժական համալսարանի դիմաց գտնվող «Բոչկա» սրճարանում: Արթուրն ասել է, թե Քեսաբում ինքն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը, ինքը պատրաստ է զենք վերցնել՝ հանուն հայերի փրկության:

Արթուրն այդ զրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի դեսպանությունները օտար երկրներում վերածվել են բիզնես-կառույցների, դիվանագիտությամբ չեն զբաղվում, և մենք դրսում համահայկական լուրջ խնդիր ունենք: Օրինակ, ըստ Արթուրի, Իսպանիայում քահանան հայի հետ ամուսնության դեպքում 2   հազար եվրո է պահանջում, այդ պատճառով հայը այնտեղ նախընտրում է ամուսնանալ այլազգիի հետ:

Արթուրն ասել է, թե մինչև 2016  թվականի հունվարի 1-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ազատվելու է աշխատանքից, ինքը դա 100 տոկոսով գիտի…

Վկան հայտնել էր, թե Արթուրի գաղափարն է եղել «Երիտասարդ դիվանագետների ակումբի» ստեղծումը: Նման «խմբակ» փորձել են ստեղծել և Նկարիչների միության 6-րդ հարկում մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպել:

Ըստ վկա Քիշմիրյանի՝ այդ «խմբակի» աշխատանքներին խանգարել է հենց Արթուրը՝ իր «անլուրջ պահվածքով»՝ նա անընդհատ իր մասին է պատմել, իրեն ներկայացրել է որպես հնարավորություններ ունեցող գործիչ:

Վկան փորձել է խոսակցությունները տանել իր նախագծի ֆինանսավորման թեմայով: Արթուրը մի անգամ զանգել ու ասել է, թե քսան րոպեից եթե հանդիպեն, գումարը նստած կլինի իր հաշվին, հետո նա եկել ու ասել է, թե գումարը դեռ չի նստել, բայց կնստի՝ միայն ժամանակի հարց է…

Վկան ու Արթուր Վարդանյանը խոսել են Արևմտյան Հայաստանում կայանալիք նկարահանումների, դրանց համար անհրաժեշտ ծախսերի մասին: Արթուրը խոստացել է, թե նկարահանող խումբը կարող է Արևմտյան Հայաստանից անցնել Սիրիա, ու ինքը կարող է երաշխավորել խմբի անվտանգությունը: Արևմտյան Հայաստանից Արթուր Վարդանյանը միայն լուսանկարներ է ուզել ու մի քար, որ «քնելիս գլուխը դնի այդ քարին»:

Երբ վկան իմացել է, որ Արա Պողոսյանը նկարահանող խմբի հետ Արևմտյան Հայաստան է մեկնում՝ քրդերի հետ հանդիպելու՝ անակնկալի է եկել. «Մտածեցի՝ դրսից ղեկավարվող ինչ-որ բանի մեջ են ներգրավված այդ մարդիկ»:

Իրենց նախավերջին հանդիպումը «Կովկաս» ռեստորանում, ըստ վկայի, «վեր էր» իր բոլոր սպասումներից: Արթուրն այնտեղ էր եկել մի խումբ մարդկանց հետ, ովքեր կենացներ էին ասում, հայհոյում էին իշխանավորներին ու նրանց կանանց, ինչը վկան շատ անլուրջ բան է համարել: Երբ հայհոյանքների մեջ հիշատակվել է նաև Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Արթուր Վարդանյանը «էշ» է անվանել Արա Աբրահամյանի հասցեին վատ խոսողին: Ըստ վկայի տպավորության՝ Արթուր Վարդանյանն ու իր համախոհները, օրինակ՝Հայր Անտոնը,  Սփյուռքի ճնշման տակ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար «հույսեր էին կապում Արա Աբրահամյանի հետ»:

Վկան նշել է, թե ինքը չի ծանոթացել Արթուրի խմբի ծրագրերին: Երբ Արթուրն ասել է, թե հանրաքվե պիտի անցկացվի ու Արցախը միացվի Հայաստանին, ինքն ասել է, որ դա շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար՝ փաստորեն, Հայաստանը աշխարհին կհայտարարի, թե դուրս է գալիս Մինսկի խմբի ձևաչափից, Արցախի միացման դեպքում Հայաստանը կդառնար չճանաչված պետություն՝ իր նոր սահմաններով, կարող էր պատերազմ սկսվել…

Արթուրն ասել է, թե հենց դրա համար Հայաստանը պիտի միանա 37 երկրների հակաահաբեկչական կոալիցիային, և այդ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, միանգամից կճանաչեն Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանը ստիպված չի լինի նոր պայմանագրեր կնքելու: Բայց Արցախը միացնելուց հետո Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ՝ Վրաստանը կփակի ճանապարհները, քանի որ պայմանագիր ունի Ադրբեջանի հետ: Այդ ժամանակ երկիրն իրավունք ունի բոլոր միջոցներով իր համար ճանապարհ բացելու, և Հայաստանը կգրավի ու իրեն կմիացնի նաև Ջավախքը: Նախիջևանի ղեկավարությունը կցանկանա ինքնավարության կարգավիճակով նույնպես մտնել  Հայաստանի կազմի մեջ… «Մեր նպատակը մեծ Հայաստանի ստեղծումն է»,- ասել է Արթուր Վարդանյանը:

Վկան գրել էր. «Ես ներսումս ծիծաղում էի նման մտքերի վրա: Ոչ մի նախադրյալ չկար, որ Արթուրի ասածները կարող էին իրականանալ…»:

Արթուրը նաև ասել է, թե սփյուռքահայ գործարարները  համախմբվել ու 37 միլիարդանոց բյուջե են կազմել նոր Հայաստանի համար, այդ բյուջեով Հայաստանի ամբողջ արտաքին պարտքը կփակվի, Հայաստանը կզարգանա…

Վկան գրել է. «Ես ինձ վրա զայրացա՝ Արթուրին ու նրա խմբին այդքան ժամանակ տրամադրելու համար, հասկացա, որ իմ ծրագրի ֆինանասավորումը չի լինի…»:

Արա Պողոսյանը Իշխան Քիշմիրյանի հետ զրույցում ասել է, թե նոր Հայաստանում Իշխանին տեսնում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կամ որևէ երկրում ՀՀ դեսպանի կարգավիճակով: Վկան ասաց, որ այդ խոսակցությանը լուրջ չի վերաբերվել. «Դա առաջարկ չէր, խոսակցություն էր, կարծիք էր միայն…»:

Արթուրն ասել է, թե Իշխանը պետք է միանա «Հայոց վահան» կազմակերպությանը՝ պետք է ստորագրի պայմանագիր: Վկան ասել է, որ միանալու մասին կխոսի, երբ կոնկրետ պայմանագիր տան, ու ինքը այն կարդա: Պայմանագիր այդպես էլ չեն ներկայացրել:  Իսկ օրեր անց վկան իմացել է, որ Մարաշում վնասազերծվել է Արթուր Վարդանյանի խումբը:

«Ինձ Արթուր Վարդանյանի հետ կապում էր միայն իմ հեռուստանախագծի ֆինանսավորման հարցը: Նա ինձ միայն խոստումներ է տվել, ոչինչ չի արել այդ ուղղությամբ… Արթուրի ասածներն ինձ համար վերացական խոսակցություններ էին՝ ֆանտազիայի ոլորտից…»:

Վկային հարց եղավ՝ եթե Արթուր Վարդանյանին ու նրա համախոհներին անլուրջ մարդիկ էիք համարում, ի՞նչ ակնկալիք ունեիք նրանցից: Վկան պատասխանեց, որ իր հեռուստանախագիծը ֆինանսավորողը ոչ թե անձամբ Արթուր Վարդանյանն էր լինելու, այլ իր իմանալով՝ ֆրանսիացի Միշելը, ինքը մտածել է, որ Արթուրը ֆինանսավորումը կկազմակերպի իր ծանոթությունների շնորհիվ…

Վկա Իշխան Քիշմիրյանի հարցաքննությամբ դատարանն ավարտեց այս գործով դատակոչված վկաների հարցաքննությունը:

Հաջորդ դատական նիստից կսկսվի գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում