03:18  ,  12 օգոստոսի, 2017

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին եւ դուրս մնաց լավագույն եռյակից

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է): Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն կրեց 52-րդ քայլում: Արոնյանը 5 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: 

Վաշյե-Լագրավը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տարած հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր, Կարլսենը եւ հդիկ Վիշվանաթան Անանդը 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, ամերիկացիներ Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի ու Պյոտր Սվիդլերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English