Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Հեղափոխության հաղթանակի ճանապարհը ոչ թե հարկերի ավելացումն է, այլ մարդկանց եկամուտների

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով տնտեսական հեղափոխության գաղափարի և դրա շրջանակներում առողջապահության հարկի խնդիրներին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Իշխանությունների գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշներից է մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը: Սա բնութագրում է տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջական վիճակը, պետության զարգացման արդյունավետությունն ու միտումները: Տրամաբանական է, որ տարեցտարի այս ցուցանիշը պետք է աճի: Ցավոք, 2008-2017թթ..–ին Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը դոլարային արտահայտությամբ չի ավելացել: 2008թ.-ին ՀԲ-ի ուսումնասիրություններով այն կազմել է 4100 դոլար, 2016թ.-ին՝ 3696 դոլար: Նույնիսկ 2017թ.-ին արձանագրված 7.5%-ոց աճից հետո էլ 73 դոլարով պակաս էր 2008թ.-ի 4100-ից: Սա հստակ բնութագիրն է այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը շուրջ 10 տարի գտնվում էր խորը լճացման մեջ: Համաձայն միջազգային սահմանման, եթե երկու եռամսյակ շարունակ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը չի աճում, ապա երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Հայաստանում 10 տարի շարունակ այս ցուցանիշը նվազել է, ինչն էլ բերեց հեղափոխության, այդ թվում և տնտեսական հեղափոխության: Երկիրը հայտնվել էր «տնտեսական փոսում», որից հնարավոր էր դուրս գալ միայն հեղափոխական ծրագրով ու միջոցառումներով: Ինչն իրականացավ և այսօր կայացած փաստ է:

Տնտեսական հեղափոխությունը տևական ամբողջ գործընթացի միայն սկիզբն է, որը խորքային, տնտեսագիտության օրենքների առումով հիմնավորված շարունակություն պետք է ունենա և կառավարության հաջորդիվ չպետք է անի քայլեր, որ կհարվածեն այդ հեղափոխությանը: Հեղափոխության ժամանակ մարդկանց, հասարակության մոտ մեծ ակնկալիքներ են ձևավորվել և դրան էապես նպաստել է նաև իշխանության եկած ուժը այդ ակնկալիքների, սպասումների առումով բավականին բարձր նիշ սահմանելով: Ետսովետական երկրներում այս առումով հարցն ավելի բարդանում է նրանով, որ այդ երկրների մարդկանց մոտ «ժառանգական» մտայնություն կա, որ երկրի կառավարությունն է ստեղծում արժեքները: Այդպես չէ: Աշխարհում և ոչ մի կառավարություն բարիք չի ստեղծում:

Վերջինիս ֆունկցիան է ստեղծել համապատասխան ձեռնարկատիրական և ներդրումային միջավայր, իսկ գործարարները դրան համապատասխան ստեղծում են բարիքներ: Սա տնտեսագիտական քրիստոմատիայի հիմնական կանոններից մեկն է: Կառավարության, դրա թվակազմի մեծացումից բոլորովին էլ չի հետևում, որ երկրում վիճակը լավանալու է: Հակառակը:

Այսօր աշխարհում ձգտում են արդյունավետ կառավարման և ամենևին էլ ամենաարդյունավետը մեծ թվակազմ ունեցող նախարարություններով երկրները չեն: Ամեն երկիր յուրովի է լուծում կառավարման արդյունավետության հարցը, որ առաջին հերթին պայմանավորված է տվյալ երկրի ակտիվ բնակչության կառավարության զբաղվելիքի վերաբերյալ ունեցած պատկերացումներից: Այդ առումով կառավարությունը չի կարող ապրիորի, հիպոթետիկ որոշումներ կայացնել: Պետք է առաջնորդվի իր երկում ձևավորված իրողություններով: Հայաստանի պարագայում ունենք երրորդ հանրապետության ընթացքում ձևավորված տնտեսություն, որտեղ ՀՆԱ-ի ավելի քան 85%-ը ստեղծում է մասնավոր հատվածը: Երրորդ հանրապետության կայացման առանցքային ուղղությունը եղել է մասնավոր սեփականության իրավունքի կայացումը: Ժողովրդավարության հիմքը դա է: Մարդը քաղաքացի է դառնում, երբ պատկերացում է ունենում սեփականության նկատմամբ: Նախկին ԽՍՀՄ-ի կաղմալուծման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նրա քաղաքացին ոչինչ չուներ, այնտեղ ամեն ինչ պատկանում էր պետությանը, բոլորին, բայց ոչ մեկին: ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը շատ արագ փոխվում է: Արդեն աշխարհի տնտեսական ամենաակտիվ աճն ընթանում է Հեռավոր Արևելքում, Չինաստանում: Մյուս կողմից էլ եթե մինչև դարասկիզբ սեփականության գաղափարն էր առաջնայինը, ապա այսօր ըստ էության ավելի առաջնային է դառնում աշխատանք ունենալու սկզբունքը: Դրա համար առաջիկայում աշխարհում զարգանալու են մարդկանց աշխատանքով ապահովելուն միտված ինստիտուտները: Հետևաբար. կառավարության գործունեության մեջ ամենակարևոր հարցերից մեկը պետք է լինի հարաբերակցության լավագույն սահմանումը, որ պետք է պետությունը իր տեղում լինի, իսկ հարցերը լուծվեն շուկայում: Դասականներից մեկը շատ դիպում նկատել է, որ պետության նպատակը իր տնտեսական տարածքում ոչ թե դրախտի ստեղծումն է, այլ բացառել այդ տարածքում դժոխքի ստեղծումը: Երրորդ հանրապետության գոյության առաջին երկու տասնամյակում պետությունը կարողացավ հասարակությանը բերել համերաշխության և մասնավոր սեփականության ինստիտուտը կայացնել: Իհարկե, այն տնտեսակարգը որ ձևավորվել է, բերել է եկամուտների որոշակի բևեռացման, որն արդեն պետության կարգավորման առարկա է:

Այլ կերպ ասած աղքատի հիվանդ երեխան պետք է կարողանա կաթ խմել և հարուստը չպետք է իրավունք ունենա այդ կաթը տալ իր կատվին: Պետությունն պետք է որոշակի սոցիալական քաղաքականություն իրականացնի հասարակության այն շերտերի առումով, որոնք առայժմ այդ հնարավորությունը չունեն: Այդ տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում այսօր բժշկական հարկի կիրառման առումով, դրան միտված չէ: Ես կողմ չեմ դրսևորվող մոտեցմանը: Փաստորեն սա նոր հարկատեսակ է: Առողջապահությունը համարվում է բիզնես: Մեր բոլոր հիվանդանոցները ՓԲԸ-եր են, որոնց նպատակը շահույթ ստանալն է: Այդ դեպքում անհասկանալի է դառնում նման հարկի կիրառումը: Եթե արվում է ապահովագրության նպատակով, ապա դրա համար կա որոշակի շեմ. մեկ բնակչի հաշվով ավելի քան 10 000 դոլար ՀՆԱ-ի ցուցանիշ պետք է լինի, որ այս ինստիտուտը մտցվի: Երրորդ փաստարկը. մեծ թվերի օրենքն է: Համաձայն դրա ռեսուրսը ավելի արդյունվետ է օգտագործվում, երբ օգտագործողների թվաքանակն ավելի մեծ է: Հաջորդը. հսկայական գումարները մի մարմնի ներքո հավաքելը լավ արդյունք չի տալիս: Ի վերջո ներդրվել է ընտանեկան բժշկի ինստիտուտը, ամեն ընտանիք ունի իր ընտանեկան բժիշկ և եթե պետք է գումար տա, ապա ավելի լավ է նրան տա: Մյուս կողմից էլ գումարները տալու են այն մարդիկ, որոնք հիվանդ են ու անվճարունակ, առողջները տալու ոչինչ չունեն: Առաջարկվող նախագիծը ահավոր հակասական է և անընդունելի:

Լավ տարբերակ կարող էր լինել, եթե պետբյուջեով նախատեսված առողջապահության գումարները ավելանային մյուս հարկատեսակների հաշվին: 2020թ.-ին այս ոլորտին հատկացվել է 216 մլրդ գումար, որը փոքր թիվ չէ:

Հավելած, որ կա սոցիալական փաթեթը, որի մի մասը նույնպես օգտագործվում է առողջապահական նպատակներով: Այդքաքնն անտեսելով ամեն կերպ փորձ է արվում ավելացնել առողջապահության գումարը առանց մտածելու ծառայությունների որակի բարձրացման մասին: Մինչդեռ դրա լավագույն միջոցը ոլորտում մրցակցության խթանումն է: Այդ դեպքում ոչ թե բժիշկն է փնտրում հիվանդին, այլ հակառակը՝ հիվանդը պետք է ընտրի իր բժշկին: Դրանով անորակ ծառայություն մատուցող հիվանդանոցները շատ արագ դուրս կմղվեն: Քանի այս սկզբունքը չի կիրառվում, գումարների ավելացման մասին խոսելը սկզբունքորեն սխալ է: Սա սովետական մտածելակերպին բնորոշ մոտեցում է և դեմ է շուկայական սկզբունքներին: Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը: Մյուս կողմից 6% տոկոսադրույքը բավականին բարձր թիվ է: Ծայրահեղ դեպքում կարելի էր դրան գնալ փուլ առ փուլ: Սկսել 1%-ից: Նախապես պետք է համոզվել, որ արվող քայլը արդյունավետ է: Ո՞վ է երաշխավորը, որ միջոցները արդյունվետ են օգտագործվելու: Եվ, որ ամենակարևորն է. սրանով ավելացվում է բնակչության հարկային բեռը: Յուրաքանչյուր անհատ իր տված գումարը շատ ավելի արդյունավետ կօգտագործի քան եթե այդ գումարը հավաքվի ընդհանուր կաթսայի մեջ: Սա սոցիալիստական անհասկանալի սկզբունքներից է, որը թե ինչի հասցրեց, ականատես եղավ ամբողջ աշխարհը, երբ ԽՍՀՄ-ի պես հզոր պետությունը տապալվեց:

Եթե դա արվում է բժշկական ծառայությունների լավացման նպատակով, ապա ՀԲ-ի մի քանի տարի առաջ առողջապահության ոլորտում արված ուսումնասիրություններից պարզվել է, որ տնտեսության մեջ ամենամեծ ստվերը այդ ոլորտում է, անցնում է 90%-ից: Սրա դեմ աշխատեք: Խիստ եմ կասկածում, որ այս հարկատեսակի մտցնլուց հետո բնակչության առողջական վիճակը լավանալու է:

Բոլոր դեպքերում հարկերի ավելացումը ամենևին էլ լավագույն լուծումը չի: Ավելին, կա որոշակի կետ, Լաֆերի կորի տեսության համաձայն այդ կետից հետո երբ որ հարկատեսակի դրույքաչափը ավելացվում է, ստվերը սկսում է մեծանալ: Երկիրը մի ձեռքով պայքարում է ստվերի դեմ, մյուսով՝ պայմաններ է ստեղծում դրա համար:

Բազմաթիվ հիվանդանոցներ կան, որ բոլորովին էլ պետք չէ պետական կարգավիճակով պահել: Լավագույն լուծումը պետպատվերի գումարը, որով ուզում ենք հիվանդ ու անվճարունակ մարդկանց օգնել, պետք է մրցույթային եղանակով տեղաբաշխել: Բժշկական ծառայությունից օգտվող հիվանդն ինքը պետք է որոշի, թե որ բժշկի մոտ գնա և ոչ թե հակառակը: Սա վաղուց աշխարհում կիրառվող լավագույն մեթոդներից է, որ վերաբերում է նաև կրթությանը, հանրային մյուս ծառայություններին: Ուսանողն ինքը պետք է որոշի որ համալսարան գնա սովորելու:

Դրա արդյունքում այսքան համալսարանների փոխարեն կունենանք մի քանի կենսունակ համալսարաններ որոնցում որակյալ կրթություն կտրվի: Մարդկությունը դեռևս դրանից լավ տարբերակ չի գտել: Իսկ այն, ինչ հիմա արվում է բժշկության մեջ, արհեստածին է ու խնդիր չլուծող:

Իմ խորին համոզմամբ, երբ որ խոսում ենք ներառական աճի մասին, կարող ենք խոսել նաև ներառական տնտեսական հեղափոխության մասին: Ի վերջո այդ հեղափոխությունը 3-4 հոգով չարեցին: Արեց հայ ժողովուրդը, ով ուզում է նաև դրա արդյունքները տեսնել: Եվ չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն է, որպեսզի այդ արդյունքները մարդիկ տեսնեն: Տնտեսական հեղափոխությունը պետք է զգան այլ տեղ, այլ ոլորտներում և այլ եղնակներով: Խոսքը վերաբերում է մարդկանց, բնակչության եկամուտների ավելացմանը: Սա պետք է լինի հեղափոխության հաղթանակի մայրուղին, ոչ թե հարկերի ավելացումը: Մարդկանց եկամուտների ավելացումը պետք է լինի այն հիմնական միջոցը, որ յուրաքանչյուրը իր մաշկի, իր գրպանի, իր ընտանիքի բարեկեցության ու կենսամակարդակի աճի վրա զգա այդ փոփոխությունը, որից հետո կծափահարի տնտեսական հեղափոխությանը: Բարեփոխումները պետք է շարունակվեն, հունվարի 1-ը հեռու չէ, սոցիալական որոշակի բարեփոխումներ արվել են ու արվում են: Շահութահարկի տոկոսադրույքը նվազեցվում է, որոշակի նվազեցում կա եկամտային հարկի հետ կապված, բայց անհասկանալի է, որ մի կողմից նվազեցնում ենք, մյուս կողմից էլ ավելացնում ենք: Իմաստը որն է: Վերջին հաշվով մարդու համար կարևոր չէ, թե հարկի սահմանումն ինչպիսին է, միևնույնն է, իրենից այդ գումարը գնում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում