Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Արցախում հենց այնպես հեղափոխություն լինել չի կարող. Ստեփանակերտն արձագանքում է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը

Այն, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում հետաքրքրություններ ունեն ոչ միայն մասնակցող թեկնածուները, այլև որոշակի շահ հետապնդող քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր՝ միանգամայն ակնհայտ է։ Եթե պաշտոնական Երևանը, իշխանության առանձին ներկայացուցիչներ այս ընտրությունների վերաբերյալ հատուկ հայտարարություններ վերջին շրջանում չեն անում, հիմնականում զբաղված են Հայաստանի Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավով, ապա նախկին իշխանության ներկայացուցիչներն ու իրենց համակիրները ակնհայտորեն որոշ թեկնածուների վրա խաղադրույքներ են անում, և բանը հասել է նաև Արցախում հեղափոխություն անելու մասին հայտարարություններին։

Դավիթ Շահնազարյանը, օրինակ, հայտարարում է՝ եթե Արցախում նախագահ դարձավ ՀՀ իշխանության հնազանդը, ապա հեղափոխությունը կարտահանվի նաև Արցախ։

«Երբ մենք խոսում ենք հեղափոխության մասին, պետք է հասկանանք, որ այն հենց այնպես չի լինում։ Դա, իհարկե, շատ վատ բան է, որովհետև տակնուվրա է անում ամեն ինչ, արյուն է թափվում։ Դուք գիտեք, թե քանի հեղափոխություն է եղել, երբ արյուն է թափվել։ Բոլորս պետք է այնպես անենք, որ պետությունն էվոլյուցիոն կերպով զարգանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքելով Շահնազարյանի դիտարկումներին՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հեղափոխությունը հենց այնպես չի կարող լինել. «Չեն կարող հասարակության մեջ հեղափոխական տրամադրություններ չլինել, և հեղափոխություն կատարվի։ Եթե կա անջրպետ իշխանությունների ու հասարակության միջև, արտաքին ուժերի ներգրավվածություն՝ սովորաբար հենց այդ պարագայում է հեղափոխություն լինում։ Բայց միայն արտաքին ուժերը չեն, որ հեղափոխություն են իրականացնում։ Հասարակությունը պետք է իշխանություններից զզված լինի, անհաղթահարելի խնդիրներ լինեն, որ դա տեղի ունենա։ Հիմա անկախ նրանից, թե ով է ընտրվելու՝ եթե վատ քաղաքականություն վարի, ապա ոչինչ բացառելի չէ։ Բայց խնդիրն այն է, որ պետք է այնպես անել, որ նորմալ ղեկավարություն լինի Արցախում, ամենակարևորը՝ արդար»։

Ըստ Բաբայանի՝ Արցախում հասարակության ու իշխանությունների միջև այս պահին անջրպետ չկա. «Այսինքն՝ եթե նույնիսկ եղել են հակասություններ, դրանք մասսայական չեն եղել։ Տարբեր ուժեր փորձել են սրել իրավիճակը, բայց չի ստացվել, որովհետև հասարակությունը արկածախնդրության չի գնացել, այլ ոչ թե որովհետև ռեպրեսիաներ են եղել։ Այդ փորձերը փորձել են անել պրովոկատորները, ոչ թե լուրջ ու ազգի մասին մտածողները։ Ամեն ինչ կախված է հասարակությունից ու իշխանությունից։ Այն իշխանությունը, որը կվարի ոչ ժողովրդական քաղաքականություն, անջրպետ ու ջրբաժաններ կստեղծի, արդարությունը կոտնահարի՝ բնական է, որ կա՛մ այդ իշխանությունը ընտրությունների միջոցով կպարտվի, կա՛մ այլ միջոցներով, ինչպես ցանկացած այլ երկրում»։

Ո՞վ է Դավիթ Շահնազարյանի ակնարկած իշխանություններին հնազանդ թեկնածուն՝ հարցին ի պատասխան Բաբայանն արձագանքեց. «Խնդիրը հնազանդության մեջ չէ։ Ես ընդհանրապես չեմ ընդունում այն գաղափարը, որ Արցախի իշխանությունը պետք է ինչ-որ մեկին հնազանդ լինի։ Եթե այդպես է՝ ինչո՞ւ է նախագահ ընտրվում, թող գնա մարզպետ աշխատի Հայաստանում։ Սա ավելի ազնիվ կլինի այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են հնազանդ լինել այս կամ այն քաղաքական գործչին կամ ՀՀ ղեկավարությանը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է թշնամի լինենք ՀՀ ղեկավարությանը, որովհետև դա էլ է աբսուրդ։ Անկախ նրանից, թե ով է այդ ղեկավարը, ընկերություն արել ենք, թե ոչ, ճանապարհ անցել ենք իրար հետ, թե ոչ՝ պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ, այլ տարբերակ չկա»։

Մեր հաջորդ հարցին՝ բացառո՞ւմ է, որ ՀՀ նախկին իշխանություններին հարող ուժեր փորձեն Արցախում անախորժություններ առաջացնել այս շրջանում, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ես դա չեմ ընդունում, որովհետև դա ռեալ չէ։ Մեր ժողովուրդն իր կարծիքն է հայտնելու, այնպես չէ, որ ինչ-որ մեկը միջամտի, ու այստեղ ինչ-որ բան փոխվի։ Առաջադրված թեկնածուներն են, որ պետք է գրավեն ժողովրդի ոգիներն ու սրտերը»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ գուցե կան մարդիկ, ովքեր շահարկում են ՀՀ ներքին խնդիրները Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, բայց դա մասսայական բնույթ չի կրում. «Ընդհանուր առմամբ դա որոշիչ չէ, Արցախի նախագահի կամ խորհրդարանի համար ՀՀ ներքին կյանքը շահարկելը տեղին չէ։ Մարդիկ կան, որոնք խոսում են այդ մասին, բայց դա դոմինանտ չէ Արցախի քաղաքական դաշտում։ Մենք այստեղ մի վտանգ ենք տեսնում՝ ուզում ենք, որ մեր հասարակությունը գաղափարախոսությամբ հանդես գա, ոչ թե «գաղափարափողությամբ»։ Նյութականը, շահերն ու խոստումներն են ամենամեծ վտանգը, այլ ոչ թե այն, որ ինչ-որ մեկը այս կամ այն մարդուն ընկեր ու բարեկամ է համարում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում