211652_close_icon
views-count2876 դիտում article-date 17:44 17-02-2020

Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը վարչապետի հետ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի լրատվության ծառայությունը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի եւ կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը եւ ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետեւողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր