211652_close_icon
views-count1813 դիտում article-date 14:11 19-03-2019

Հայաստանի դպրոցականները դարձել են Կանագավայի 20-րդ բիենալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցկացված 20-րդ բիենալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև ստեղծել տարբեր երկրների միջև միջմշակութային կապեր: Ցուցահանդեսում ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին: Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: Հեղինակավոր այս մրցույթին «Ընտանիք›› կենտրոնի սաների մասնակցությունը միջազգային հարթակում ներկայանալու նրանց առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են այստեղ՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում: Միջազգային ժյուրիի ուշադրությունը գրավել են Հովսեփ Տոլբակյանի ու Աննա Մկրտչյանի ‹‹Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով›› թեմային նվիրված ‹‹Ուրախ ճանապարհորդություն›› և ‹‹Բնության երգը›› աշխատանքները։ Դրանցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը:

Նմանատիպ նյութեր