News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Առողջապահության բնագավառում 2017-ի ընթացքում Արարատի մարզում համավճարով եւ վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 340 մլն դրամ, որը 2016-ի մուտքերից 6,5 մլն դրամով ավելի է: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը  2016-ին կազմել է 334  մլն դրամ,   2017-ին ՝ 338 մլն, իսկ 2018-ին նախատեսվում է 395 մլն դրամ:  Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի  հիվանդանոցի  վերակառուցման ծրագիրը, այնուհետեւ  կիրականացվի  հիվանդանոցը  ժամանակակից  բժշկական  սարքավորումներով  եւ  գույքով  ապահովվելու  ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը եւ ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար:  Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»: 

Արամայիս Գրիգորյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով  Արարատի մարզում ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Նպատակներին հասնելու  համար  սահմանվել են  հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա եւ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:

Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի:

Վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել բիզնես ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքները: «Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք եւ դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու եւ ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ