Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մադոննան եւ Ռիհաննան տեղ են գտել ԱՄՆ-ի ամենահարուստ կին ձեռնարկատերերի ցուցակում

Մադոննան եւ Ռիհաննան տեղ են գտել ԱՄՆ-ի ամենահարուստ կին ձեռնարկատերերի 
ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադոննան եւ Ռիհաննան տեղ են գտել ԱՄՆ-ի հարյուր ամենահարուստ կին ձեռնարկատերերի self-made ամենամյա ցուցակում, որը հրապարակել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռիհաննան զբաղեցրել Է 33-րդ տեղը, նրա վաստակը տարվա ընթացքում կազմել Է 600 մլն դոլար՝ սեփական մակնիշների կոսմետիկայի եւ ներքնազգեստի վաճառքների հաշվին, իսկ բարեգործական հիմնադրամը, որը նա հիմնել Է, 22,5 մլն դոլար Է հավաքել COVID-19-ի դեմ պայքարելու համար:

Մադոննան 550 միլիոն դոլար եկամուտով հայտնվել Է 40-րդ հորիզոնականում, իսկ Սելին Դիոնը՝ 51-րդում (455 մլն դոլար), Բեյոնսեն 55-րդ դիրքում Է (420 մլն դոլար), Բարբարա Սթրեյնզանդը՝ 56-րդում (400 մլն դոլար):

Վարկանիշում ամենաերիտասարդը Քայլի Ջեններն Է (23 տարեկան), իսկ ամենատարեցը՝ Էլիս Շվարցը (94 տարեկան), որն զբաղվում Է կենսատեխնոլոգիաներով:

Առաջին հորիզոնականում երրորդ տարին անընդմեջ Դիանա Հենդրիքսն Է՝ ABC Supply ընկերության (տանիքի հետ կապված շինանյութերի արտադրություն եւ վաճառք) համահիմնադիրը:

Կանանց մեծ մասը, որոնք տեղ են գտել ցուցակում (100-ից 45-ը), ապրում են Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]