News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգեւներ է հանձնել:

Արցախյան պատերազմին ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահի խորհրդական, ապրիլյան քառօրյայի մասնակից, կրտսեր լեյտենանտ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանին, Երկրապահ կամավորական միության վարչության փոխնախագահ, աշխատակազմի ղեկավար, Արցախյան պատերազմի եւ ապրիլյան քառօրյայի մասնակից, կապիտան Խաչիկ Մկրտչյանին եւ Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, Արցախյան պատերազմի եւ ապրիլյան քառօրյայի մասնակից, ավագ լեյտենանտ Անան Ոսկանյանին: 

Կառավարության ղեկավարը մի խումբ ազատամարտիկների խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Տպել
Ամենաշատ