Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Եթե պաշտոնակռիվ չէ, ապա համայնքների միավորման գործընթացը բխում է համայնքների զարգացման շահերից»

Արդեն նոր իշխանությունների կողմից համայնքների վերջին փնջերի միավորման գործընթացը հարթ չի անցնում: Հիշեցնենք, որ համայնքների միավորում առ այսօր չի իրականացվել Արմավիրի և Արարատի մարզերում: Հենց Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում էլ երեկ բողոքի ակցիաներ էին: Բնակիչներն ասում էին, որ իրենք տեղյակ չեն եղել, որ խոշորացման գործընթաց է գնալու, երեք-չորս օր առաջ են իմացել: Մարզում, համայնքում ոչ մի հանրային քննարկում, ոչ մի լսում չի եղել: Համայնքի բնակիչները պնդում էին՝ իրենք դեմ են և մինչև վերջ դեմ են արտահայտվելու համայնքների միավորմանը: Բնակիչները նշում էին, որ բոլոր համայնքներում էլ մարդիկ դեմ են: Իսկ որպես պատճառաբանություն հնչում էին նախկին պրոցեսների ժամանակ հնչող մտքերը՝ դժվարություններ տեղեկանքների և այլ թղթաբանության հետ կապված, մի համայնքից մեկ այլ համայնք հասնելու հետ կապված դժվարություններ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, սակայն, անհիմն է համարում այդ մտահոգությունները, ինչպես նաև այն պնդումները, որ իրազեկում չի իրականացվել, և մարդիկ տեղյակ չեն եղել, որ համայնքների միավորման գործընթաց է գնալու։ «Վերջին շրջանում դրա մասին պարբերաբար խոսվել է: Ես իմ ամեն հարցազրույցի ժամանակ, ամեն եթերի ժամանակ խոսել եմ դրա մասին: Դրա մասին բազմիցս խոսել են նաև կառավարության անդամները: Արմավիրի մարզը միակ համայնքն է, որը խոշորացված համայնքներ չունի, իսկ հիմա կա արդեն մշակված քաղաքականություն, որը ես բազմաթիվ անգամներ գյուղապետների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ, ասել եմ: Իրազեկված չլինելու մասին խոսք լինել չի կարող: Պետական կառավարման գործընթացի բարելավման հետ համատեղ բարեփոխումներ են իրականացվում, որը ներառում է նաև համայնքների խոշորացումը: Սա գյուղերի բնակիչների կյանքի որակի բարելավում է: Ուրիշ որևէ այլ բանի այն հանգեցնել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով, որ ներկայումս համայնքների բնակիչները լրիվ այլ կերպ են պատկերացնում խոշորացման գործընթացը, որը նախկինից եկած վատ օրինակի արդյունք է։ «Բայց մենք կփոխենք այդ պրակտիկան: Մենք առաջիկայում բավական ագրեսիվ իրազեկման արշավ կսկսենք, որի ժամանակ կխոսենք բոլոր համայնքների բնակիչների հետ, կլսենք նրանց կարծիքը, կներկայացնենք, թե ինչ է նախատեսվում: Իսկ խոշորացման դեպքում շատ լավ ծրագրեր են նախատեսվում համայնքների համար: Մարդիկ մտածում են, որ համայնքը միավորվեց, դպրոցներ, մանկապարտեզներ են փակվելու, ամբուլատորիաներ են փակվելու: Ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է այս տեղեկատվությունը: Երեկ էլ ես գյուղապետների հետ առանձին-առանձին հանդիպում եմ ունեցել, ներկայացրել եմ փոփոխությունները: Իրենք ամեն ինչ շատ լավ հասկանում են: Եթե համայնքի գյուղապետը ինքը չկազմակերպի ցույցեր, ուրիշ ոչ մի ողջամիտ պատճառ չկա ցույց կազմակերպելու համար և դեմ լինելու համայնքների միավորմանը: Այստեղ միայն համայնքապետի պաշտոնի հարցն է, ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- գծեց մարզպետը:

Նշենք, որ թեև տարածքային կառավարման նախարարությունը բավական ակտիվորեն լծվել է այս գործին, երեկ, սակայն, վարչապետը, կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով խոշորացման գործընթացին, առկա դժգոհություններին, խոստացել էր խուսափել համայնքների խոշորացումից, եթե համայնքները դեմ լինեն:

Արմավիրի մարզպետից հետաքրքրվեցինք՝ կառավարությունում քննարկում եղե՞լ է, հնարավո՞ր է Արմավիրում, ամեն դեպքում, գործընթացը դադարեցվի։ «Տեսեք, առաջիկայում կազմվելու է խումբ՝ տարբեր մասնագետներից բաղկացած, նրանք գնալու են բոլոր համայնքներ, ներկայացնելու են, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքների միավորումը, ասելու են, որ ամեն ինչ նույնն է մնալու, համայնքների միավորում չի նշանակում, որ մի համայնքը վերանալու է, իսկ մյուսը՝ մեծանա: Պարզապես համայնքում լինելու է մի հոգի համակարգող ղեկավար, որը ընտրվելու է համամասնական ցուցակով: Խումբը ներկայացնելու է ամբողջ պատկերը, որ խոշորացումը չի ազդելու համայնքների համար մշակված զարգացման ծրագրերի վրա: Մեր մարզի համար առնված 86 ծրագիր իրականություն է դառնալու, և խոշորացման գործընթացը դրան չի խանգարելու: Դա չի խանգարելու նաև ոռոգման համակարգի բարելավման 50 ծրագրի, չի խանգարելու դպրոցների վերանորոգմանը: Սա է իրականությունը: Խմբի իրազեկման աշխատանքներից հետո, թե ինչ որոշում կկայացվի, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց Մաթևոսյանը՝ որպես օրինակ բերելով այն, որ խոշորացված համայնքները արտոնյալ պայմաններից օգտվելու իրավունք ունեն, իսկ իրենց մարզը, մարզի համայնքները զրկված են դրանից. «Եթե նայեք՝ 2019 թվականին խոշորացված համայնքներ ունեցող մարզերին տրամադրվեց գյուղատնտեսական ավտոպարկ, որի ամեն մեքենայի արժեքը Արմավիրի մարզի համայնքներից յուրաքանչյուրի բյուջեի չափ է: Իմ մարզին բաժին չհասավ այդ տեխնիկաներից, քանի որ միջազգային այս ծրագրերում իրավական առումով մենք մասնակցություն չունեցան, որովհետև մենք միավորված համայնքներ չունեինք: Կրկնում եմ, եթե պաշտոնակռվի մասին խոսք չի գնում, ապա համայնքների միավորման գործընթացը բխում է համայնքների զարգացման շահերից»:

Արմավիրի մարզպետը հորդորում է չհամեմատել նախկին իշխանության ժամանակ տեղի ունեցած համայնքների խոշորացումը ներկայիս գործընթացների հետ: Նրա խոսքերով՝ նախկինների արածը, վատ իմաստով, ամբողջությամբ քաղաքական գործընթաց էր, իսկ ներկայիս գործընթացը, որքան էլ որ որոշումը կայացված է քաղաքական ղեկավարության կողմից, ապա ինքը ապաքաղաքական է, քանի որ վերաբերում է կառավարման մոդելին։ «Այսինքն՝ մենք համայնքներ չենք միացնում իրար, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացման պոտենցիալ: Մենք կողմ ենք համաչափ զարգացմանը, և համայնքների միավորումները լինելու են այդ տրամաբանությամբ»,-եզրափակեց մարզպետը:

Նշենք, որ ներկայումս ՀՀ-ում առկա 502 համայնքից 52-ը խոշորացված համայնքներ են: Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնցից 48%-ն ուներ 1000-ից պակաս բնակչություն: Ըստ նախորդ կառավարության ընդունած համայնքների խոշորացման հայեցակարգի, այս քանակությամբ փոքր համայնքների առկայության պայմաններում համայնքների և դրանց կառավարման զարգացումը համարվում էր անհեռանկարային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում