ՄԻՊ․ Խիստ դատապարտելի է ԱԺ-ում Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ բռնությունը

ՄԻՊ․ Խիստ դատապարտելի է ԱԺ-ում Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ բռնությունը

PanARMENIAN.Net - ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է որակել միջադեպը, որ տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

«Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը»,-գրել է նա ֆեսյբուքյան իր էջում:

ՄԻՊ-ը նշել է, որ խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:

«Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների:

Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ, ու դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն:

Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման ժամանակ, որը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ է գրանցվել։ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասել էր. «Հիմա Ազգային ժողովի ամբոինին կանգնած անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել...»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրելու նպատակով դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներն։ Քաշքշուկ սկսվեց։ Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դուրս տարան Աննա Մկրտչյանին։ Թեև այդ ընթացքում ԱԺ-ում ընդմիջում էր հայտարարվել, քաշքշուկը պատկերող տեսանյութ է հրապարկել «Հայաստան» դաշինիքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---