Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

27×20. «Հոկտեմբերի 27». Ինչպե՞ս և ինչո՞ւ Արամ Սարգսյանը քողազերծեց Մեղրիի տարբերակը. բացառիկ բացահայտում

Այսպես կոչված՝ Մեղրիի տարբերակը բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն ունի, ու թերևս հարկ կա այսօր ևս անդրադառնալու այդ դրվագին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ռուսական պրոպագանդան ու Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած ԶԼՄ-ները զարգացնում էին ոճրագործության, այսպես կոչված, արևմտյան հետքը՝ գեներացնելով այն միտքը, թե տեղի ունեցածը Մեղրիի տարբերակի հետևանք է։ Հասարակության մանիպուլյացիան ավելի համապարփակ դարձնելու համար վկայակոչվում էր այն հանգամանքը, որ ոճրագործ Նաիրի Հունանյանը եղել է Թուրքիայում։

Այն օրերին ոչ ոք հարց չէր տալիս՝ իսկ որտեղի՞ց վստահություն, որ Մեղրիի տարբերակը, որի ամենամեծ ջատագովը Ռոբերտ Քոչարյանն էր, հենց արևմտյան նախաձեռնության հետևանք է։ Նման փաստ գործնականում գոյություն չունի, ավելին՝ ծանրակշիռ փաստեր կան, որոնք վկայում են, որ Մեղրիի փոխանակման չարաբաստիկ ծրագիրը ռուս-թուրքական դավադիր համաձայնության հետևանք է։

Բերեմ մի քանի ծանրակշիռ փաստեր։

Եթե Մեղրիի տարբերակը ամերիկյան պրոյեկտ է, ապա ինչո՞ւ Մոսկվայի ակնհայտ «դաբրոյով» պաշտոնանկ եղան դրա դեմ բացահայտ պայքար տարած ու դավաճանական այդ ծրագիրը խափանած վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Գեներալի պարագայում վիճակն ավելի աբսուրդային էր, որովհետև նա «Մոսկվայի մարդու» համարում ուներ, սակայն ռուսները ոչ միայն թույլ տվեցին նրա պաշտոնազրկումը, այլ նաև՝ ավելի ուշ, կալանավորումն ու աստիճանազրկումը։ Մոսկվային թերևս զայրացրել էր հենց այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանը ու Վաղարշակ Հարությունյանը տապալել էին Մեղրիի փոխանակման ազգադավ ծրագիրը։

Արդեն իսկ կարծես հաստատված փաստ է, որ Նաիրի Հունանյանը եղել է հատուկ ծառայությունների գործակալ, ու, ըստ ամենայնի, նա Թուրքիա է մեկնել հենց Մոսկվայի հանձնարարությամբ ու մեր ԱԱԾ-ի իմացությամբ։ Հայաստանում տեղի չի ունեցել լյուստրացիա, ու վստահությամբ կարող ենք պնդել, որ մեր ԱԱԾ-ն շարունակում է մնալ «ռուսական»։ Ընդ որում, Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքի մասին է խոսում այն փաստը, որ խորհրդարանի չարաբաստիկ նիստից բացակայել են ռուսական կողմնորոշում ունեցող կամ Մոսկվայի ազդեցության գործակալ համարվող դաշնակցականները, ՕԵԿ-ականները, Սերժ Սարգսյանը և այլք։

Սակայն Մեղրիի տարբերակի ռուսական հետքը բացահայտվում է ավելի կարևոր մի փաստով, որի ակամա մասնակիցն եմ եղել՝ այդ օրը հյուրընկալվելով վարչապետ Արամ Սարգսյանին, որը կառավարության հանդիպումների դահլիճում հյուրընկալել էր դեսպանների, Մինսկի խմբի համանախագահների։

Այդ հանդիպման ժամանակ ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն վարչապետ Սարգսյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է հայ ժողովուրդը «Մեղրիի տարբերակ» կոչվածի մասին։ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը տեղյակ չէ այդ տարբերակից, քանի որ, բացի Անվտանգության խորհրդի 5 անդամներից, ոչ մեկը տեղյակ չէ ու կարծիք չունի։ Քավանոն տարակուսեց, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը այդ տարբերակով խնդիրը լուծելու, երբ ժողովրդի տեսակետը չունի…

Քավանոյի ռեպլիկը կարևոր ազդակ էր, որ Վաշինգտոնը, մեղմ ասած, այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի տարբերակով։ Ի դեպ, Արամ Սարգսյանը Մեղրիի Ագարակ ավանում հենց այս հանդիպումից հետո գաղտնազերծեց Մեղրիի տխրահռչակ ծրագիրը՝ կանխելով Ռոբերտ Քոչարյանի ու Մոսկվայի դավադիր պլաններից մեկը։

Ավելորդ չէ նշել, որ Մեղրիի փոխանակման տարբերակը Դավոսում մերժել է ոչ թե ռուսամետ Ռոբերտ Քոչարյանը, այլ Արևմուտքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Հեյդար Ալիևը։

Իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին, այլև սպառնում էր պատասխանատվության ենթարկել նրան՝ պետական գաղտնիք հրապարակելու համար…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում