211652_close_icon
views-count8212 դիտում article-date 19:10 15-05-2019

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը: http://snund.am/%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%A1%D5%B4%D5%BD%D5%AB-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BC%D5%A4-%D5%BD%D5%BF/ [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]

Նմանատիպ նյութեր