Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի  գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը  (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար,   ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի  գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում  ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]