211652_close_icon
views-count1377 դիտում article-date 15:11 29-04-2021

Մայիսի 4-ին տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի բացման համերգը

Մայիսի 4-ին՝ ժամը 19.30‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի բացման համերգը։

Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի Պասակալիան սիմֆոնիկ նվագախմբի համար‚ Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Կազազյան‚ ջութակ) և Ջիվան Տեր-Թադևոսյանի Թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ 

Հիշեցնենք‚ որ մայիսի 4-ից 22-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։

Երկար տարիների պատմություն ունեցող հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպիչը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 

Նմանատիպ նյութեր