Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Արտախորհրդարանական ուժերը ողջունում են Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը՝ դիտարկելով իրենց մասնակցությունը

«Համախմբումը միշտ էլ տեղին է, հատկապես երբ տեսնում ես, որ հակառակ թեևը մշտապես համախմբվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել էր հեղափոխությունը պաշտպանող արտախորհրդարանական ուժերին, հասարակական, քաղաքացիական միավորումների ու գործիչներին հավաք իրականացնել՝ միասին քննարկելու անելիքներն ու ապագայի ծրագրերը:

«Քաղաքական դաշտի այդ տարանջատվածությունն իրականում գոյացրել է բավական մեծ վակուում հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Այդ տարածությունը, բավական մեծ քաղաքական տարածությունը մեր այն քաղաքացիների քաղաքական նախընտրությունների տարածությունն է, ովքեր անվերապահորեն մերժում են անցյալը, ովքեր հավատում են հեղափոխության գաղափարին ու դրա ընթացքի անկասելիությանը՝ միևնույն ժամանակ վերապահումներ ու անհամաձայնություններ ունենալով հետհեղափոխական քայլերի, գործողությունների ու ծրագրերի հետ: Քաղաքացիների այդ բավական հոծ զանգվածն է, որ մինչև այսօր ու ապագայում էլ բարձր է պահելու հեղափոխության գաղափարի արժեքն ու վարկանիշը՝ միևնույն ժամանակ խնդիրներ տեսնելով դրա ընթացքի հետ: Քաղաքական դաշտի այդ վակուումը, այդ տարածությունը անհրաժեշտաբար պետք է լցվի նոր գաղափարներով, նոր ծրագրերով ու ռազմավարություններով՝ հեղափոխությունը պաշտպանելու, սակայն հեղափոխության ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակադրումով: Այս բոլոր գործոնների համադրմամբ ու քաղաքական դաշտում առաջացած այդ բացը լրացնելու հրամայականով անհրաժեշտ է նախաձեռնել հեղափոխությանը հավատացող, հեղափոխությունը պաշտպանող, բայց, միևնույն ժամանակ, առողջ մտահոգություններ ունեցող քաղաքացիների, հանրային միավորների, քաղաքական և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների հավաք՝ միասին քննարկելու մեր անելիքներն ու ապագայի ծրագրերը: Հավաքը չի հետապնդելու որևէ կուսակցական, հատվածային շահ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բաբաջանյանը։

Նարինե Դիլբարյանը, այս նախաձեռնությունը կարևորելով, ցիտում է Չարենցին, որ հայ ժողովրդի փրկությունը նրա հավաքական ուժի մեջ է։ «Համախմբումը, քաղաքական խոսույթի նման հանրային հարթակ ստեղծելը միշտ էլ դրական է։ Այդ տեսանկյունից «Ժառանգությունը» ողջունում է նախաձեռնությունը և պատրաստ է իբրև հեղափոխական, ժողովրդավարական և Հայաստանի ինքնիշխանության արժեքների կրող նման հարթակներում մարտավարական և ռազմավարական դիտարկումներ ներկայացնելու»,- ընդգծեց Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանը ևս վակուում է տեսնում ներկայումս ստեղծված իրավիճակում։ Նրա խոսքերով՝ «մարտադաշտը չի կարելի թողնել մի կողմ, երբ հակառակորդը անընդհատ զինվում է»։ «Երբ հայեցողական դիրքորոշում ես որդեգրում, կամ փորձում ես ննջել հեղափոխության դափնիների վրա, ապա հակառակորդ կողմը երբեք չի ննջում։ Ռևանշի վտանգները, տրամադրությունը, բառապաշարն ու գործիքակազմը գնալով ավելի եռանդագին են դառնում։ Ուստի հաջողության հասնում է նա, ով գործում է, ով իր դավանած արժեքների համար նախանձախնդիր է»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» անշուշտ մասնակցելու է հանրային հավաքին, քանի որ իրենք միշտ էլ պատրաստ են ներկայացնելու իրենց պատկերացումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հանրային հարթակում դերակատարում ունենալու։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ևս ողջունում է նախաձեռնությունը, որովհետև, նրա խոսքերով, այն գործընթացը, որը որ հիմա գնում է ներքաղաքական դաշտում, սևերի ու սպիտակների բաժանմամբ, դա երկիրը տանում է դեպի կործանման. «Պետք է քաղաքական դաշտը վերջապես ձևավորվի, և երկրորդ բևեռը՝ ընդդիմադիր բևեռը կարողանա հստակ գաղափարներով ներկայանա հանրությանը և դառնա այլընտրանքային ուժ։ Իսկ հիմա, քանի որ գուցե իշխանությանն է ձեռնտու այս իրավիճակը, որ անընդհատ սևերի հետ կռիվ տա, այս իրավիճակում հնարավորություն չկա, որ իրական քաղաքական դաշտ ստեղծվի։ Հետևաբար, Արման Բաբաջանյանի այդ մտահոգությունները կիսում եմ»։ Մակեյանը նաև հավելեց, որ վերլուծելով վերջին 1.5 տարվա հետհեղափոխական պրոցեսները, գալիս ես հետևության, որ գործում է իշխանությունը և հակահեղափոխական, ռևանշիստները կամ հինգերորդ շարասյունը։ Այն ուժերը, որոնք նախորդ 20 տարին պայքարել են նախորդ ռեժիմի դեմ, լրիվ քաղաքական լուսանցք են մղվել՝ երբեմն ենթարկվել են նաև քաղաքական ռասիզմի։ «Բնականաբար, անկախ պատկերացումներից, մոտեցումներից ու վերաբերմունքից, այդ ուժերը ազնիվ մղումներ են ունեցել, պայքարել են նորմալ հայրենիք ունենալու համար, այլ ոչ թե սև ու սպիտակի բաժանված հայրենիք։ Ես կարծում եմ, որ Արման Բաբաջանյանը խոսում է հենց այս ուժերի մասին, այս ուժերի կոնսոլիդացիայի մասին։ Պաշտոնական հրավերի պարագայում մենք ևս կմասնակցենք այդ հավաքին»,- եզրափակեց Մակեյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում