1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Մենք տուն վերադարձանք երկամարտի 7 մեդալով: Ընդհանուր մեդալների քանակով 19 մեդալ ենք նվաճել: Եվ թիմային հաշվարկում մենք 2-րդն ենք, ոչ թե երրորդը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Վերջինս շեշտեց, որ հավաքականում սերնդափոխության անընդհատ գործընթաց է, և այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցած երիտասարդ մարզիկներն արդեն իսկ փորձ հավաքել էին երիտասարդական և պատանեկան մրցաշարերում:

Խոսելով գերծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անփոխարինելի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին` Ալավերդյանը շեշտեց, որ մեր մարզիկները դեռևս երիտասարդ են, և նրանց քայլերը պետք է ճիշտ գնահատական ստանան:  

Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանի մարզավիճակին Ալավերդյանն ընդգծեց, որ սպորտից հեռացած մարզիկների համար շատ դժվար է նորից վերադառնալ մեծ սպորտ և լուրջ արդյունքներից հասնել: «Տա Աստված, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, հակառակն ապացուցելով, անի դա»,-ասաց նա:

Ալավերդյանն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերում այլևս մեկ քաշային կարգում երկու մարզիկ նույն երկրից չեն մասնակցի. կմասնակցեն 3 տղամարդ և 3 կին: Հնարավոր է, որ Հայաստանը ներկայացուցիչ ունենա 89 կգ, 102 կգ և 109+  կգ քաշային կարգում:

Ծանրամարտի հավաքականը հուլիսից կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է Կոլումբիայում: Հավաքականը հնարավոր է ԱԱ-ին կմասնակցի 6-7 մարզիկով:

 

Մանրամասները` տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]