Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուլղարական «Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ անհատի կյանք ներխուժելու մասին

Բուլղարական «Ամենագոն» կինոժապավենը պատմում է տեսախցիկների օգնությամբ 
անհատի կյանք ներխուժելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված «Ամենագոն» կինոնկարի հերոսը` գրող և գովազդային գործակալության տեր Էմիլը, աստիճանաբար վերածվում է մոլագարի՝  լրտեսող տեսախցիկների օգնությամբ հետևելով իր ընտանիքի անդամներին, ընկերներին և աշխատողներին: Որպես անմեղ ժամանց սկսվածն ավարտվում է  լիակատար աղետով, քանի որ լրտեսելու ընթացքում Էմիլը չարաշահում է իր նոր  ուժը և, ի վերջո, գիտակցում, որ ավելի լավ է որոշ բաներ չբացահայտված մնան:

Կինոժապավենի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Իլիան Ջևելեկովը:

«Կինոնկարը հիմնված չէ իրական պատմության վրա, բայց արտացոլում է իրողություններ, որոնց մենք հաճախ ենք բախվում: Բարձրաձայնել եմ մի շարք հարցեր: Ամենակարևորը ներկայացնում ենք, թե որքանով է հնարավոր նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել մեր կյանքը:

Եթե տարիներ առաջ միայն գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներն էին կարողանում օգտվել տեսախցիկներից, ապա այսօր մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ձեռք բերել դրանք և կիրառել առօրյայում` հետևելով մարդկանց, իր հարազատներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով` ժապավենում բարձրացված կարևոր հարցն այն է, թե այս տեխնոլոգիաներով որքան հեշտ է մուտք գործել անհատի տարածություն և ստացած տեղեկությունը երբեմն օգտագործել հենց  նրա դեմ:

Անդրադառնալով բուլղարական կինոարտադրությանը` Ջևելեկովը հաճույքով փաստեց, որ վերջին շրջանում իրենց կինոն զարգանում է, արժանանում մրցանակների և բարձր որակ ապահովում: «Այսօր կարող ենք մյուս եվրոպական երկրներին հավասար լավ կինո ցուցադրել աշխարհին»,-շեշտեց նա:

Խոսելով իր անձնական կյանքի մասին` ռեժիսորն ասաց, որ գուցե շատերիս հետաքրքրի այն իրողությունը, որ իր կինը կիսով չափ հայուհի է, Անրի Վեռնոյի զարմուհին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից  է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]