▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է

 

 

Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ հունիսի 19-ին, արտահեթ նիստ է մեկնարկել: Առավոտյան ժամը 11-ին մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում (նախաձեռնել է կառավարությունը) ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանքի որոշում կայացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ սահմանված կարգի, Մանվել Գրիգորյանը ևս պետք է ներկայացվի ԱԺ դահլիճ, սակայն նախօրեին նա նամակ է գրել  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և խնդրել առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի կայանա արդար դատաքննություն ու ինքը կարողանա վերականգնել իր բարի անունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին