▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք էլ ասելիք ունենք... Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենի Անվտանգության Համաժողովի մասնակիցներին հրավիրել է իրենց երկխոսությունը շարունակել նաև Հայաստանում՝ այս ամառ ՝ հունիսի 7-9-ը, Երևանում և Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի գագաթնաժողովին»/Summit of Minds/ :

Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։

Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։

Բիսլին նշել է, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների հետևանքով աճում է քաղցի հետևանքով մահացողների թիվը։

«Հայաստանի նախագահն այն գործիչներից է, ով մտածում է ոչ միայն իր երկրի ժողովրդի մասին, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում։ Սրանք մեզ համար կարևոր հարցեր են, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար»
,- նշել է Բիսլին։ Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի հետ գործակցության ոլորտում անել ավելին, քան արվում է այսօր։

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Պարենային համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը ոչ միայն նրանց գաղափարներից, նոու հաուից, կառավարման համակարգերից, նրանց գնահատականներից օգտնվելու տեսանկյունից։


«Կազմակերպությունն ուղղակի ճանապարհ է, դարպաս, դուռ դեպի արտաքին աշխարհ, որը հսկայական քանակությամբ սննդի և ջրային արտադրանքի կարիք ունի։Կարծում եմ՝ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլև քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ։ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմ շահավետ կարող է լինել։ Այն կարող է մեզ աջակցել, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ավելի օգտակար, բարձրորակ սննդով ապահովենք քաղաքների ու գյուղերի մեր բնակչությանը, միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, լոկալից դառնանք միջազգային և դրանով լինենք ավելի ամուր, հաջող և հարուստ»,- ասել է նախագահ Սարգսյանը։ 

Հավելենք  նաև, որ Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում նաև հանդիպել է Կատարի էմիրի ու «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին