Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին

Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են որոշակի խնդիրներ: Դուք գո՞հ եք նրանց հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից, և եթե ոչ՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե դուք գիտեք, որ ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում: Ուրախ եմ, որ իր գործունության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը: Շնորհակալ եմ:

Հարց – Շնորհակալություն պարոն վարչապետ Ձեր երկրի անցած ուղին և հաջողությունները ներկայացնոլու համար: Շնորհավորում եմ Ձեզ և ուզում եմ հարցնել, թե ի՞նչ է տեղի ունենում նախկին քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերում և որքանով է ապահովված արդարադատության անկախությունն այդ գործերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցի համար, դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեզ համար, մեր երկրի համար, մեր կառավարության համար, որովհետև հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մի բան, առանց սեթևեթանքի, որ ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների և պայմանների, ակախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հանրության համար, դա մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է: Եվ վերջերս, երբ Եվրամիությունից պատվիրակություն էր եկել Հայաստան, և նրանք լսում էին մեր դիրքորոշումներն անկախ դատական համակարգ ունենալու մասին, ինձ շատ ուղիղ հարց տվեցին, ասացին՝ իսկ դատական համակարգն անկախ դարձնելու ուղղությամբ դուք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ: Եվ ես շատ ուղիղ պատասխանեցի, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց, իսկապես, անառարկելիորեն անկախ դատական համակարգի, մենք չեն կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը: Ունե՞նք արդյոք այսօր այսպիսի դատական համակարգ՝ ցավոք սրտի, ես չեմ կարող ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ: Ես ձեզ կարող եմ 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ 100 տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել: Եվ ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև, օրինակ, ընդամենը 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին: Բայց, որ մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում խնդրում եմ որևէ կասկած մի ունեցեք:

Շնորհակալ եմ:

Հարց – Պարոն վարչապետ, ես ցանկանում եմ Ձեզ հարց ուղղել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Իրանը բազմաբնույթ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումը, հատկապես Եվրամիության հետ համագործակցության ենթատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կարող եմ ասել, որ Եվրոպայի ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյանների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք, գիտեք այսպիսի մի բավականին բարդ իրավիճակում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են:

Այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ մեր բարեկամներն են: Եվ, իհարկե, մեր հույսը և կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին: Եվ անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների շփումների ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումը և գիտակցումը: Ես, իհարկե, բոլորի հետ չէ, որ հասցրել եմ անձամբ շփվել, բայց Եվրամիության մեր գործընկերների հետ, Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր շփումներում այս ընկալման շուրջ մենք ունեցել ենք համաձայնություն, կոնսենսուս: Շնորհակալ եմ:

Հարց – 2018թ ապրիլին այս վեհաժողովն ընդունեց իմ զեկույցը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և իրավական ակտիվների, գույքի առգրավման գործընթացի դյուրացման վերաբերյալ: Ես գիտեմ, որ հանցավորության դեմ պայքարը Ձեր կառավարության առաջնահերթություններից է: Կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս եք տեսնում միջազգային գործընկերների հետ ձեր համագործակցությունն այս ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի կիրառման առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ հարցի համար, որովհետև շատ կարևոր էր, որ նման հարց հնչեր հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Որովհետև մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյո՞ք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնբագրավման ինստիտուտի ներդրումը: Եվ սրա հետ կապված Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ, նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում, ես կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջ: Ես ուզում եմ հիշատակել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում և այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին:

Անկեղծ ասած, անձամբ իմ տեսակետից դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց ինչպես ասացի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, և այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում և, իհարկե, շատ օգտակար կլինի նաև այս հարցում, Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն, ասացի անշրջելիորեն փակվել է: Շնորհակալ եմ:

Հարց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Եթե Դուք նկատեցիք, ես իմ ելույթում հատուկ ընդգծեցի, որ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Եվ գիտեք, երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի: Երբ օրինակ իմ այցերի կամ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ այս բառերի տակ, բնականաբար, խոսքը գույնի մեջ չէ, ոչ էլ սիրո և ոչ էլ առավել ևս համերաշխության, այլ խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է: Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել, որևէ: Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Եվ սա միշտ ասել եմ, որ մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է և շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից: Կարծում եմ, հենց սա է պատճառը, որ մենք այսօր ունենք այն վիճակը, որի մասին Դուք նշում եք: Ես պետք է ուղիղ լինեմ և անկեղծ՝ այն, ինչ ասացի ես քիչ առաջ, ասվածի վերաբերյալ տարբեր գործընկերներ ունեն տարբեր կասկածներ: Մինչև հիմա էլ միջազգային մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ ահա հնարավոր է այս այսպես է, այն այնպես է, որ այնուամենայնիվ, գուցե կա ինչ-որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, արտաքին քաղաքական ենթատեքստ, բայց ես կարծում եմ, որ ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ես ասել եմ և դա շատ կարևոր է: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ: Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ և երջանիկ ապագայի, և մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մենք նախագահում ենք այս պահին այդ կազմակերպությունում և մենք մեզնից կախվածն անելու ենք այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: Անվտանգության համակարգի առումով մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ամեն ինչ անելու ենք այդ կազմակերպությունը և այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Եվրամիության հետ մենք այսօր ունենք հրաշալի հարաբերություններ և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության հետ ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում: Շնորհակալ եմ:

Հարց – Ըստ Ձեզ, որքանո՞վ է Եվրապայի խորհուրդը նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ես միշտ նաև այդ հարցին ի պատասխան հարկ եմ համարում ընդգծել և հույս ունեմ, որ այդ ընդգծումը ճիշտ կհասկացվի հատկապես այս ամբիոնում: Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին և սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես, բնականաբար, դրանց հետ համաձայն եմ, բայց թույլ տվեք ասել, որ դրանք իմ ընկալմամբ և մեր ընկալմամբ, նույնքան և հայաստանյան արժեքներ են: Ես նկատի ունեմ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում որպես մի բան, որը մենք ներկրել ենք կամ որևէ տեղից արտահանվել է դեպի մեր երկիր: Սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի մենթալիտետից և մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից: Եթե այս փաստը արձանագրենք, մենք կարող ենք արձանագրել, որ այսօր մենք Եվրոպայի խորհրդի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա ժողովրդավարությունը: Ես ասեցի իմ ելույթում՝ չնայած ոչ մի օտարերկրյա ուժ հեղափոխության մեջ ներգրավված չի եղել և դա այդպես է, բայց Հայաստանի 18-ամյա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և այս ընթացքում մեր կատարած համատեղ աշխատանքն իհարկե շատ էական կերպով նպաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը: Եվ այս առումով, իհարկե, Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ես արդյունավետ եմ համարում: Առնվազն ես ասացի, որ անձնական պահ էլ կա. ինձ մի անգամ չեն բանտարկել շնորհիվ Եվրոպայի խորհրդի և մի անգամ բանտից ազատել են նաև ի շնորհիվ Եվրոպայի խորհրդի: Այնպես որ ես այդ համագործակցությունը համարում եմ խիստ արդյունավետ և կայացած: Շնորհակալություն:

Հարց – Միջազգային հանրության մեջ կա տեսակետ, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները մեծ հարստություն են կուտակել այս տարիների ընթացքում: Ձեր կառավարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի հավակնոտ ծրագիր: Հայտնի է նաև, որ Ձեր երկրի երկրորդ նախագահն այս պահին գտնվում է բանտում: Կարո՞ղ եք մեզ ասել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել և ինչպիսի՞ արդյունքներ եք արդեն արձանագրել այս ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցերի համար: Երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ո՞րն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է, որ ես անձամբ ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ, որովհետև ինձ համար չկա ավելի հուսալի գործիք կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, գործին նվիրված լինելու համար: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, որ մարդիկ հավատան դրան, որովհետև ես չեմ կարծում, թե աշխարհում կա մի որևէ վարչապետ և որևէ կառավարություն, որ կանգնում ամբիոնից ասում է՝ գիտեք, այո, ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում կոռուպցիայի մեջ ներգրավվել, իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ այս առումով շատ կարևոր է դառնում իշխանության և կառավարության խոսքի վստահելիոությունը:

Եվ այս է պատճառը, որ ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը: Եվ սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, թե կոռուպցիան, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում իշխել է, ինչպիսի լծակներ, ինչպիսի ֆինանսական միջոցներ ունի և ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև: Իհարկե, Դուք ճիշտ եք, և հետևաբար, առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով:

Հարց – 2001թ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանն իր նվիրվածության մասին: Կարո՞ղ եք ասել, ե՞րբ եք պատրաստվում գործնականում ի կատար ածել ձեր հանձնառությունը, ինչը բխում է ձեր ստանձնած պարտավորություններից և միջազգային կառույցների ընդունած բանաձևերից և փաստաթղթերից:

Հարց – Պարոն վարչապետ, անցյալ տարվա նոյեմբերին Երևանում նախատեսվում էր անցկացնել կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏ հանրության համաժողով: Սակայն դա տեղի չունեցավ հանրային կարծիքի, այդ թվում քաղաքական գործիչների ճնշման պատճառով, որոնք մտահոգություն էին հայտնում մասնակիցների անվտանգության վերաբերյալ: Դա վկայում է ԼԳԲՏ անձանց իրավունքների լուրջ խախտումների մասին, ովքեր Հայաստանում զրկված են նույնիսկ իրենց տարրական իրավունքներն իրագործելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր կառավարությունն այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելուն, ապա ես մեր պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ենք ստեղծել՝ դա արդեն իսկ բավականին լավ է:

Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու:

Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի: Եվ սա շատ կարևոր պարտավորություն է:

Ինչ վերաբերվում է ԼԳԲՏ հանրությանը՝ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները: Ես Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց անկեղծ ասած չեմ կարող նշել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է: Ես այդ խնդրին անկեղծ ասած տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ, երկու գրառման շրջանակներում և բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ: Շնորհակալ եմ:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեր ընտրությունը նպաստավոր ակնկալիքներ առաջացրեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության խաղաղ կարգավորման առումով:

Արդյո՞ք բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ ձեր հայտարարությունները կարող են դիտարկվել որպես հետընթաց քայլ: Ձեր ժողովրդականությունը Հայաստանում կարող է արդյոք հույս ներշնչել, որ ձեր երկրը կտանեք խաղաղություն ճանապարհով՝ ի հեճուկս հայկական սփյուռքի փաստարկներին և երկրի ներսում օլիգարխների ճնշմանը:

Հարց – Կարող եք բացատրել, թե ինչու է Հայաստանը շարունակ դեմ քվեարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային և Ղրիմի անեքսիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերին: Դուք չեք ցանկանում փոխել Հայաստանի դիրքորոշումը և կոնկրետ հարց՝ ում է պատկանում Ղրիմը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցերի համար, առաջին հարցը վերաբերվում էր բանակցային ֆորմատի, մեջբերում եմ հարցից, փոփոխությանը, բայց ես արդեն իսկ հասցրեցի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման քննարկումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և երբ նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահությունը ու ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին:

Ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել: Ես քիչ առաջ ասացի, հիմա թվականը ցավոք չեմ կարող կոնկրետ հիշել, բայց ենթադրում եմ 1994-95-96 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այն տեղի է ունեցել Մոսկվայում: Մեր ձեռքի տակ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով այս կոմունիկացիան անելու փաստաթղթեր, այսինքն ոչ միայն երեք համանախագահներն են եղել, այլև մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարց, որովհետև տեսեք կա պարզ խնդիր, սա մեզ համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ: Ոմանք նույնիսկ սա փորձեցին որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է, որովհետև մենք ասում ենք՝ մենք ո՞ւզում ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետև շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել: Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել են, ապրել են և հուղարկավորվել են իր նախնիները: Ես դրա համար նաև իմ խոսքում ասացի, որ յուրաքանչյուր հակամարտություն, յուրաքանչյուր իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետև հասկանալի է, որ կան բազմաթիվ նրբություններ և մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկլրների, պետությունների, ժողովուրդների: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում:

Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Նույն տրամաբանությամբ ես կուզենայի պատասխանել նաև Ղրիմի հետ կապված հարցերին, բանաձևերի հետ կապված հարցերին: Գիտեք, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել, և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան և ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար: Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ: Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկոսությունը, կայունությունն ու զարգացումը: Եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին. ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որովհետև Հայաստանի օրինակով ասեմ, ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ: Հայաստանամետ լինելը ի՞նչ է նշանակում միջազգային տրամաբանությամբ, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, և պետք է փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ: Շնորհակալ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում