Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Exclusive. Պարուհի, ֆիթնես մոդել, Instagram-ի աստղ Սոնյա Նեքսը՝ իր հայկական արմատների, թավշյա հեղափոխության ու Երեւանի մասին

12:11, 31 հուլիսի

Սոնյա Գեւորգյանը, ով առավել հայտնի է որպես Սոնյա Նեքս, ռուս ամենահայտնի ֆիթնես մոդելներից մեկը, պարուհի ու Instagram-ի աստղ, NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների, թավշյա հեղափոխության,  Երեւանի ու Instagram-ում իր գործունեության մասին։

Սոնյա, դուք հաճա՞խ եք այցելում ձեր հայրենիք՝ Հայաստան

Ես բազմիցս եղել եմ այստեղ, քանի որ ծնվել եմ Երեւանում, իսկ Մոսկվա տեղափոխվել եմ մոտավորապես չորս տարեկանում, բայց ամեն տարի ինձ ուղարկում էին այստեղ՝ տատիկներիս մոտ։ Ավելի գիտակից տարիքում կար մի ժամանակաշրջան, երբ ես Հայաստան չէի գալիս, եկա, երբ արդեն հղի էի, անցած տարի էլ եկա դստերս՝ Եվայի հետ ու ահա այս տարի էլ եմ այստեղ։

Դուք ասացիք, որ շատ հաճախ եք այցելում Երեւան։ Ի՞նչն է Ձեզ գրավում։

Ես սիրում եմ Երեւանի կենտրոնը, այն շատ գեղեցիկ է, այդ բոլոր սրճարանները, բարձրահարկերը, բայց ցավոք, երբ կենտրոնից հեռանում ես, ամեն ինչ վերանում է։ Ցանկալի կլիներ, որ նման արտահայտված հակասություն չլիներ։  Ցանկալի կլիներ, եթե  փողոցներում ավելի շատ աղբամաններ լինեին։

Ձեր ծնողները ազգությամբ հայ են, իսկ ձեզ դո՞ւր գալիս է ձեր հայրենիքի մշակույթը։

Իմ ծնողները շատ ժամանակակից են, հայրս այնքան էլ նման չէ հայ տղամարդու, քանի որ ես հանգիստ հագնում եմ կարճափեշ զգեստներ, ու նա երբեք չի առարկում։

Իսկ մշակույթի ու մտածողության իմաստով ինձ թվում է, որ, եթե ես Հայաստանում ապրեի, ես հաստատ տանը կմնայի ու չէի ամուսնանա (ծիծաղում է): Ես իմ ամուսնուն միշտ պատկերացրել եմ ոչ հայ։

Բայց ամեն ամառ գալիս եմ այստեղ, ինձ ձգում է այս երկիրը, քանի որ այստեղ իմ ազգականներն են։ Եվ հետո, ինձ դուր է գալիս Երեւանը, մանավանդ՝ ամռանը։ Ի դեպ, անցած տարի իմ հետեւորդների քանակը մոտավորապես 400 000 էր։ Իսկ հիմա՝ մոտ 700 000։ Ու շատերը չգիտեն, որ ես հայ եմ, շատերը զարմանում են, հատկապես հայերը։

Ձեր հետեւորդներից քչերը գիտեն, որ դուք հասկանում ու խոսում եք ձեր մայրենի լեզվով։ Ի՞նչ լեզվով եք դուք տանը խոսում ծնողների հետ։

Մեր տանը ընդունված էր խոսել հայերեն, հատկապես երբ հայրս մեզ հետ էր ապրում։ Ծնողներս բաժանված են։ Բայց հիմա ես մորս հետ խոսում եմ եւ՛ ռուսերեն, եւ՛ հայերեն։ Մայրենի լեզուն ամենեւին չի մոռացվում, հատկապես, երբ ժամանակ առ ժամանակ այցելում եմ հայրենիք։

Դուք հայ ու ռուս տղաների մտածողության միջեւ որոշակի տարբերություններ նկատե՞լ եք:

Այո, իհարկե նկատել եմ։ Երեւանում կարող են շատ բուռն արձագանքել գեղեցիկ աղջիկ տեսնելիս։ Բայց ես չեմ լարվում, քանի որ նրանք չեն մոտենում։ Ես սովոր եմ ուշադրության, Ռուսաստանում նույնպես նայում են, բայց այստեղ մի տեսակ առանձնահատուկ են արձագանքում։

Դուք հետեւե՞լ եք, թե ինչպես էր Հայաստանում զարգանում թավշյա հեղափոխությունը։ Կարո՞ղ եք մեկնաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

Հեղափոխության ու հանրահավաքների ժամանակ ես ու մայրս Կիպրոսում էինք իմ ֆիթնես շրջագայության շրջանակում, ու մայրս հետեւում էր իրադարձություններին ու անհանգստանում։ Ես շատ ուրախ էի, որ ժողովուրդը հասավ իր նպատակին, ու հիմա Հայաստանն ունի նոր վարչապետ, որի հետ բոլորը մեծ հույսեր են կապում։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք փոփոխություններ, չնայած նրանք, ովքեր այստեղ են ապրում են, ինձ պատմում են, որ արդեն իսկ տեսնում են այդ տարբերությունը։ Հայերը շատ են, բայց ցավոք՝ ոչ Հայաստանում։ Ես հիշում եմ, որ Լոնդոնում էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես դուրս եկա օդանավակայանից ու տեսա հայկական դրոշներով բազմաթիվ մարդկանց, ու դա ինձ շատ ոգեշնչեց։ Շատ երկրներ կցանկանային նման հեղափոխություն ունենալ, բայց քչերն են ունակ համախմբվել այնպես, ինչպես հայ ժողովուրդը համախմբվեց թավշյա հեղափոխության ժամանակ։

Մի քիչ կպատմե՞ք Instagram-ում Ձեր գործունեության մասին։ Դուք մոտ մեկ միլիոն բաժանորդ ունեք։ Ինչպե՞ս եք կարողացել այդ քանակությամբ մարդկանց գրավել։

Դա շատ երկար պատմություն է։ Ես որոշել էի գրանցվել Instagram-ում դրա ստեղծման առաջին իսկ օրվանից, բայց ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչպես է այն գործում։ Հիմնականում ես հրապարակում էի պարային կոնտենտ՝ իմ պարերը։ Իսկ պարային կոնտենտը սահուն անցավ ֆիթնեսի։ Անկախ նրանից, թե ինչ էի անում, ես միշտ զգում էի իր էջի հանդեպ հետաքրքրություն: Իսկ բաժանորդների թիվն օրեցօր աճում էր, չէ՞ որ մինչեւ Instagram-ի հայտնվելն էլ ինձ շատերն էին ճանաչում՝ իմ պարային գործունեության շնորհիվ։ Ես շատ երկրպագուներ ունեի, ես վարպետության դասընթացներ էի տալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Ինչպես արդեն ասացի՝ որոշ ժամանակ անց իմ էջում սկսեց զարգանալ ֆիթնես ինդուստրիան։ Ես ելույթ էի ունենում ֆիթնես բիկինիով, մարզվում էի, պատրաստվում։ Իսկ Ռուսաստանում հենց այդ ժամանակ ֆիթնեսի բում էր ու բոլոր նրանք, ում դա հետաքրքրում էր,  բաժանորդագրվում էին իմ էջին։ Հետո եկավ մայրության ժամանակաշրջանը, ու միայն հղիության ժամանակաշրջանում իմ էջին մոտ 200 000 մարդ էր բաժանորդագրվել։ Բոլորին հետաքրքիր էր, թե ես ում եմ ծննդաբերելու (ժպտում է)։ Ինձ էլ էր ամբողջովին գերել իմ հղի վիճակը։ Ես ուսումնասիրում էի հղիության բոլոր փուլերը, ծննդաբերությունը, այդ ամենի մասին գրում իմ Instagram-ում, իսկ մարդկանց հետաքրքիր էր այդ ամենը։ Իսկ հետո ես սկսեցի շատ գրել ծննդաբերությունից հետո վերականգնվելու մասին, հետո պատմում էի վազքի մասին, դրա համար էլ էջիս ակտիվությունը միշտ ապահովված էր ու իմ բաժանորդները շատ տարբեր մարդիկ էին՝ հղի կանայք, մայրեր, պարուհիներ, վազորդներ։

Օրինակ ես իրավաբան եմ։ Բայց իմ մասնագիտությամբ ոչ մի օր չեմ աշխատել ու չեմ էլ պատրաստվում։ Ամբողջ կյանքում ինձ ասում էին․ «Պարերով փող չես վաստակի», «դրանով ապրուստ չես վաստակի», «քեզ լուրջ մասնագիտություն է պետք»։ Իսկ ինձ համար այդ ամենը հնացած բարքեր են՝ խորհրդային ժամանակաշրջանի մնացորդներ։ Ես չեմ սիրում աշխատել որեւէ մեկի համար, ես սիրում եմ ինքս լինել իմ տնօրենը, մենեջերն ու տերը։

Ինձ համար, օրինակ, Instagram-ը  ապրուստի հիմնական միջոցն  է։ Այդ ամենը սկսվեց դստերս ծնվելուց հետո։ Եվայի ծնվելուց հետո ես հասկացա, որ մարդիկ բավականին լավ գումարներ են վաստակում գովազդի շնորհիվ,  դա կարող է հեշտ աշխատանք թվալ, բայց իրականում այդպես չէ, քանի որ պետք է համաձայնեցնել տեքստը, լուսանկարները, ժամանակը։ Բայց ես երբեք չեմ համաձայնում այն արտադրանքի գովազդին, որն ինձ դուր չի գալիս, իսկ գովազդելուց առաջ միշտ փորձում եմ այն։

Ինչպե՞ս եք վերաբերվում Instagram-ի բացասական մեկնաբանություններին

Նեգատիվ տարածող մարդիկ էլ համբավի մի մասն են կազմում ու առանց դրա հնարավոր չէ։ Նրանք են հենց ժամանակին ինձ հայտնի դարձրել։ Օրինակ, երբ ես որեւէ պարային տեսանյութ էի հրապարակում, բնականաբար լինում էին բացասական մեկնաբանություններ, բայց դրանք ինձ ստիպում էին ձգտել ավելի լավին։ Հիմա կա արգելափակման հրաշալի կոճակ, եթե ինձ որեւէ մեկը դուր չի գալիս, ես պարզապես նրան արգելափակում եմ։

Ես ձգտում եմ խուսափել այնպիսի մարդկանցից, որոնք իրենց մեջ կուտակում են բացասական էներգիա։ Չնայած վատ մեկնաբանություններն ավելի լավ են մխրճվում հիշողության մեջ, օրինակ, եթե հարյուր մեկնաբանություն են գրել, որոնցից երկուսը բացասական են, ես չգիտես ինչու հենց այդ երկուսն էի հիշում ու անմիջապես այցելում էի այդ մարդկանց  էջերը, մտածում էի․  «Տեսնես, ո՞վ է, ինչո՞ւ է նման բան գրել»։ Իսկ հետո ես նրանց գլխավոր էջին  տեսնում էի կատվի հետ նկարներ եւ ինքս ինձ ասում էի. «Դե լավ, ուրեմն ամեն ինչ հասկանալի է»։ Իսկ հիմա այդ առումով ես լրիվ անխոցելի եմ։

Վերջին հարցը՝ ֆիթնես ինդուստրիայում ձեր գործունեության մասին։ Դուք կցանկանայի՞ք Հայաստանում ֆիթնես ինդուստրիան զարգացնել։ Ու ի՞նչ ապագայի ծրագրեր ունեք այդ ուղղությամբ։

Բառացիորեն մի քանի օր առաջ ես այստեղ վարպետության դասընթացներ եմ տվել, որին մոտ 50 մարդ է հաճախել, ինչն  ինձ համար շատ հաճելի էր։ Անցած տարվա համեմատ ես տեսնում եմ, որ այստեղ սպորտային ինդուստրիան զարգանում է քայլ առ քայլ։ Բայց ցավոք, այստեղ պակասում են որոշակի գիտելիքներ, օրինակ ՝ սննդակարգի մասին։ Մարդիկ պարապում են, բայց չէ՞ որ մեր մարմինը կարող է 70 տոկոսով փոխվել միայն ճիշտ սնվելու դեպքում։ Անձամբ ես այստեղ՝ Երեւանում չեմ տեսել որովայնի պրեսով որեւէ աղջկա։ Կան շատ գեղեցիկ կազմվածքով աղջիկներ, բայց այդ գեղեցկությունը գենետիկորեն է փոխանցված, ու աչքի է զարնում այն հանգամանքը, որ սպորտն այստեղ առաջին տեղում չէ;

Մոտ ապագայում ես կսկսեմ առցանց մարզումներ։ Ու դա կընդգրկի ամբողջ աշխարհը՝ եւ՛ Երեւանից կարող են պատվիրել, եւ՛ ԱՄՆ-ից։

Լիանա Խուդոյան 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել