Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դերասանուհիները սեւ հագուստով են ներկայանալու «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնմանը. THR

Դերասանուհիները սեւ հագուստով են ներկայանալու «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնմանը. THR

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հավակնորդ դերասանուհիները պայմանավորվել են սեւ հագնել այդ հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությանը, որը Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) կայանալու Է 2018 թվականի հունվարի 7-ին: Այս կերպ կինոինդուստրիայի ներկայացուցչուհիները ցանկանում են համերաշխություն հայտնել սեռական բռնության դեմ շարժման մասնակիցների հետ, որոնք միավորվել են #MeToo հեշթեգի ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա աղբյուրների տվյալների համաձայն, ակցիային կմասնակցեն ոչ միայն «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդուհիները, այլեւ այն կանայք, որոնք նրանց ներկայացնելու են եւ հանձնելու են պարգեւը: Այս կերպ նրանք մտադիր են բողոք հայտնել սեռական հատկանիշով անիրավահավասարության եւ սեռական ոտնձգությունների դեմ, որոնց մեջ մեղադրում են պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին եւ շոու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչների:

Հանդեսը հիշեցնում Է, որ #Me շարժմանն առաջինը համերաշխություն Է հայտնել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան: Դեկտեմբերի 13-ին անվանակարգորդներին հայտարարելիս հայտնի Է դարձել, որ այս միավորման մրցանակը հայտարարելու եւ հանձնելու իրավունքը տրամադրվել Է բացառապես կանանց: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին:

«Կնոջ լավագույն դերը դրամատիկական ֆիլմում» անվանակարգում «Ոսկե գլոբուս» մրցանակի են առաջադրվել Ջեսիկա Չեսթեյնը («Մեծ խաղ»), Ֆրենսիս Մաքդորմանդը («Երեք բիլբորդ՝ Էբինգի սահմանին, Միսուրի»), Մերիլ Սթրիփը («Գաղտնի դոսիե») եւ Միշել Ուիլյամսը («Աշխարհի բոլոր փողերը»):

«Կնոջ լավագույն դերը կատակերգությունում կամ մյուզիքլում» կատեգորիայում ներկայացված են Մարգո Ռոբին («Սառցե գարշելին»), Սիրշա Ռոնանը («Լեդի Թռչունը»), ինչպես նաեւ «Օսկարի» մրցանակակիրներ Ջուդի Դենչը («Վիկտորյան եւ Աբդուլը»), Էմմա Սթոունը («Սեռերի ճակատամարտ») եւ Հելեն Միրենը («Տոն որոնելիս»), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]