Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդներն արդեն 9-ն են

Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդներն արդեն 9-ն են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 9-ի՝ մարտի 6-ին երկրում 3 նոր դեպք է գրանցվել։

Նոր հիվանդացածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք նոր են վերադարձել Իրանից, տեղեկացնում է Haqqin.az-ը։

Նրանցից մեկը` ծնված 1938-ին, հոսպիտալացվել է առողջական վիճակի պատճառով։ Հետազոտման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է երկկողմ թոքաբորբ՝ լաբորատոր հետազոտությունը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը։

Մյուս 2-ը, 1993թ․ և 1994թ․ ծնված, ուսանողներ են Իրանի Կում քաղաքից, նրաք կարանտինի են ենթարկվել Ադրբեջանի սահմանը հատելիս։ Հետո նրանց մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներից 7-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ-ի, մեկն էլ՝ Գերմանիայի։

Մարտի 6-ի տվյալներով Չինաստանում 99-ը նոր դեպք է գրանցվել, ինչը 44-ով պակաս է նախորդ ցուցանիշից, մահացել է 28 մարդ, բոլորը Հուբեյից։

Մարտի 7-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը, 3455 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---