ԱԶԲ-ն վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը՝ հասցնելով 5.3%-ի27 սեպտեմբերի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018-ի համար՝ այն 4%-ից հասցնելով 5.3%-ի: Այդ մասին ասվում է բանկի 2018-ի Ասիայի զարգացման վերաբերյալ նոր տեսության մեջ: ՀՀ բյուջեով տնտեսական աճը 2018-ի արդյունքում նախատեսված էր 4,5%–ի չափով: Մասնավորապես՝ կանխատեսվում էր` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ: Բացի այդ, ԱԶԲ-ն բարձրացրել է նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019-ի համար՝ 4.2%-ից մինչև 4.5%: ՀՀ բյուջեով 2019-ի համար կանխատեսվում էր 5%: Գնաճը Հայաստանում 2018-ին կանխատեսվում է 2.7%,, իսկ 2019-ին՝ 2.5%: Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Ադրբեջանում՝ 4.5%: Ինչպես նշում է ԱԶԲ-ն, ՀՀ տնտեսության աճը 2018-ի առաջին կիսամյակում կազմել է 8.3%, 2017-ի նույն հատվածում 6.9%, Տարածաշրջանում ամենամեծ աճը կանխատեսվում է Թուրքմենստնում՝ 6%, Վրաստանում այն կլինի 4.9%.: Ամենացածր աճը՝ Ադրբեջանում 1.7%: 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի համադրելի՝ նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 0,6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունիսին ու հուլիսին 2017-ի համադրելի ամիսների նկատմամբ գրանցվել էր 9,6% և 11,1% աճ։Հուլիսի համեմատ օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 8%-ով: 2017 թ.-ին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,5% աճ, իսկ գնաճը կազմել է 1%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |