Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

17/01/2018 schedule10:59

Ադրբեջանում տարվա գլխավոր հասարակական ու քաղաքական իրադարձությունը, թերեւս Մեհրիբան Ալիեւայի նշանակումն էր փոխնախագահի պաշտոնում: Քաղաքական դաշտի տոտալ ոչնչացման պարագայում Ալիեւը շարունակում է ամրապնդել իր իշխանությունը եւ իր կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում ոչ այլ ինչ է, քան ապագայում Հեյդար Ալիեւ կրտսերին իր իշխանության փոխանցման նախապատրաստում: Սուլթանական ռեժիմների ավանդույթները հուշում են, որ մորից բացի ոչ ոք չի կարող պահպանել իշխանությունը որդու համար: Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ Իլհամ Ալիեւը քիմիաթերապիայի կուրս է անցել: Սա կարող է նշանակել, որ նա հիվանդ է եւ արդեն մտածում է իշխանության ժառանգական փոխանցման մասին: Այդ լուրերը թեկուզ դեռեւս չեն հաստատվել, բայց նաեւ անհիմն չեն:

2017 թվականին հանրապետությունում թվացյալ քաղաքական կայունությունը խարխլել են այնպիսի երեւույթներ, ինչպիսիքն են «հակաահաբեկչական գործողությունները» եւ «լրտեսական ցանցի» հայտնաբերման գործողությունները, որոնք իրականացվել են պետական անվտանգության ծառայության եւ ռազմական հակահետախուզության կողմից:

Միայն բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում Բաքվում եւ շրջաններում մի շարք պատժիչ գործողություններ են իրականացվել իսլամական խմբավորումների դեմ: Այսպիսի տեղեկությունները հիմնականում աննկատ են մնում, բայց այդ գործողությունների անցկացման հաճախականությունը եւ ռեժիմի սպառնալիքների ոչնչացման մեթոդները ստիպում են գիտակցել Ադրբեջանի հանրապետության տարածք իսլամական խմբավորումների ներխուժման լրջության աստիճանը:

 «Իսլամական պետության» շարքերում ադրբեջանական քաղաքացիների քանակի մասին խոսելիս՝  նշվում է 900 մարդու մասին: Այդ թիվը իրականում կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինի: Մենք չգիտենք, թե արդյոք ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ բոլոր կասկածյալները իրականում դրա անդամներն են, թե ոչ: Կասկածյալների կալանավորման գործողությունների ժամանակ հաճախ կասկածյալները ոչնչացվում են տեղում եւ միայն հետո է հայտարարվում միջազգային ահաբեկչության հետ նրանց կապերի մասին: Ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսին ոմն Ջավադովի սպանության դեպքում եւ Բաքվում հունվարին սպանված պետական անվտանգության ծառայության 4 աշխատակիցների դեպքում:

Պետական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման գործընթացում իսլամական գործոնից բացի գոյություն ունի նաեւ հայկականը:

Այսպես, 2017 թվականի մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է զինվորականների եւ այլ քաղաքացիական անձանց մի խումբ, որը ռազմական գաղտնի տեղեկություններ էր փոխանցում Հայաստանի զինված ուժերի հետախուզական եւ հատուկ մարմիններին: Այդ մասին ասվում էր Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Եթե իսլամիստների դեպքում ամեն ինչ իրականացվում էր «ահաբեկչության դեմ պայքարի» ֆոնին, ապա «հայկական լրտեսների» դեպքը ֆարս եւ տրագիկոմեդիա էր հիշեցնում՝ արտադատարանային մահապատիժների եւ «լրտեսների» նկատմամբ հանրային պարսավանքի կիրառմամբ:

Այդ գործողության շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում տոտալ ահաբեկում էր իրականացվում: «Հայ լրտեսների մարտական բջիջի» մեջ են մտցվել ինչպես ադրբեջանական բանակի առաջնագծային երկու բրիգադների նախկին ու գործող սպաներ, ենթասպաներ, պայմանագրայիններ ու շարքայիններ, այնպես էլ տեղացի տաքսիստներ, հովիվներ ու մարմնավաճառներ: Բազմաթիվ գործող եւ նախկին սպաներ հարցաքննվել եւ կտտանքների են ենթարկվել: Երբեմն հասնում էր նրան, որ տեղացի հովիվի հայկական հետախուզության հետ համագործակցության միակ ապացույցը նրա տանը գտնված 10 հազար դոլարն էր: Իսկ որոշ պայմանագրայինների մեղքը միայն այն էր, որ նրանք կապ էին ունեցել մարմնավաճառի հետ, որը «հայկական լրտես» էր: Պետք է նշել, որ սահմանամերձ գոտիներ Ադրբեջանի հանրապետության բոլոր շրջաններից են մարմնավաճառներ տեղափոխվում, քանի որ այնտեղ սպաների եւ զինվորների պատճառով կայուն աշխատանք կա:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել ու բերման է ենթարկվել մոտ 400 մարդ: Հայտնի է հարցաքննությունների ժամանակ 7 սպանվածների ու գաղտնի թաղվածների մասին:

Բնականաբար այս պատմության մեջ ոչ մի հայկական հետք չկա: Պարզապես ռեժիմը ցանկանում էր առավելագույնս խստացնել առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերում գտնվելու եւ բնակվելու կանոնները եւ զուգահեռաբար լուծել երբեւէ իշխանությունների դեմ արտահայտված մարդկանց հարցը:

Հանրապետական օրակարգում գլխավոր հարցը միշտ Ղարաբաղյան հակամարտությունն է մնում: Ադրբեջանը շարունակում է պնդել հակամարտության փուլային կարգավորման վրա, ինչն անընդունելի է ՀՀ եւ ԼՂՀ համար: Այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում ոչ մի պրակտիկ փոփոխություն տեղի չի ունենում եւ երեւի տեղի էլ չունենա:

Բաքվի էլիտաների եւ նրանց գաղափարախոսների մինիմում ծրագիրը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում  Հայաստանին զրկելն է մաքսիմումին հասնելու հնարավորությունից: Մաքսիմում ծրագիրը Հայաստանին զրկելն է այն մինիմումից, որին այն կարող է հասնել դիվանագիտական եւ ռազմական ճակատներում: Այդ իսկ պատճառով ալիեւյան ռեժիմի իշխանության տարիներին  «Հայաստանի եւ հայերի դեմ հարձակում բոլոր ուղղություններով» կարգախոսը Բաքվի համար ակտուալ է մնում:

Ադրբեջանցիների համար իսկական շոկ էր Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վերջին հայտնությունը: Բաքուն մշտապես աջակցություն է ակնկալում Թուրքիայից ղարաբաղյան հիմնահարցում: Սակայն վերջերս Սոչիում տեղի ունեցած Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Վլադիմիր Պուտինից: Այս հայտարարությունը, փաստորեն, եւս մեկ անգամ հաստատեց հին ադրբեջանական կամայական ասացվածքը, որ իբր ղարաբաղյան համակարտության լուծման բանալիները գտնվում են Կրեմլում, եւ որերորդ անգամ ամբողջովին հիասթափեցրեց տեղի հանրությանը:

Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ ադրբեջանական վերլուծաբանները նրա հայտարարության մեջ երկու թաքնված մեսիջ գտան՝ ուղղված Բաքվին:  1. Պուտինը եթե ցանկանա, կլուծի հակամարտությունը, բայց այս պահին նա այդպիսի ցանկություն չունի: 2. Հակամարտության կարգավորման ուղիները ամբողջովին գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, եւ ոչ ոք՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Թուրքիան, չի կարող խառնվել այդ գործընթացին: Սակայն ադրբեջանցի վերլուծաբանները բաց են թողել Էրդողանի երրորդ թաքնված մեսիջը, որի իմաստը հետեւյալն է. Թուրքիան չի կարողանալու օգնության հասնել Ադրբեջանին, եթե այն արկածախնդրությունների մեջ ընկնի եւ շեղվի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հունից՝ դիմելով քայլերի, որոնք կարող են հակասել Մոսկվայի շահերին: Սա էր Էրդողանի գլխավոր ուղերձը Կրեմլի աշտարակների նկուղներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիներ փնտրողներին: Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր ուղղություններով՝ սկսած սիրիականով ու քրդականով, վերջացրած իսրայելականով: Ադրբեջանի Հանրապետության խնդիրները Անկարային հիմա հաստատ քիչ են հետաքրքրում:

Քանի որ բանակցային գործընթացի վերջին ամիսների ակտիվացումը ռեալ արդյունքներ չեն ապահովում Ադրբեջանի համար, ամենայն հավանականությամբ դիմակայությունը կրկին կարող է տեղափոխվել ռազմադաշտ՝  դիպուկահարների պատերազմի փուլից  անընդհատ անցումներ կատարելով կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի փուլ եւ հակառակը: Այդ ամենի նպատակը գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով հայկական կողմին կորուստներ հասցնելն է լինելու: Չի բացառվում  նաեւ ապրիլյան մարտերին նմանություն ունեցող գործողությունների կրկնությունը: Ադրբեջանը փորձելու է սրել իրավիճակը եւ բարձրացնել լարվածությունը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հռետորաբանությունը ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական գործողությունների հետ: Այնուամենայնիվ, Բաքուն մինչ այսօր կարողացել է պահպանել այնպիսի բալանս, որ իրավիճակի յուրաքանչյուր սրացումը նոր պատերազմի չվերածվի:

Ադրբեջանը ռազմական հռետորաբանությանը զուգահեռ 2017-ին շարունակում էր տարբեր զինատեսակների ձեռքբերումը: Ավելին, գնումների աշխարհագրությունը մեկ տարվա ընթացքում ավելի լայն է դարձել: 2017 թվականի համեմատ այս տարի 3.7 տոկոսով ավելացվել են նաեւ պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտների ծախսերը, որոնք նոր տարում 1.6 միլիարդ դոլար են կազմելու:

2017 թվականի ռազմական գնումների եւ ցուցադրված ռազմական տեխնիկայի նորույթների մեջ կան ուշադրության արժանի մի շարք նմուշներ:

Օրինակ, ռուսական արտադրության ինքնագնաց հակատանկային «Խրիզանտեմա Ս» («Хризантема С») հրթիռային համակարգը: Ադրբեջանական քարոզիչները այդ համակարգերի մատակարարման դեպքում նույնիսկ գովազդային տեսահոլովակ էին նկարահանել լայն հանրության համար, որը ցույց էր տալիս, թե ինչպես էին դրանք բեռնաթափվում Բաքվի նավահանգիստում: Այդ տեսահոլովակի նկարահանման նպատակը, իհարկե, հայկական լսարանի վրա բարոյահոգեբանական ազդեցությունն էր: Նույն տեսահոլովակի մեջ երեւում էին նաեւ համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգեր ՏՕՍ-1Ա-ի (ТОС-1А)  եւ ՀԿՌՀ «Սմերչ»-ի («Смерч») զինամթերքներով լցված լաստանավերի նավամբարները եւ ռուսական նորագույն ԲՏՐ-82 (БТР-82) զրահափոխադրիչները՝ խոշոր տրամաչափային «Պեչենեգ» («Печенег») գնդացիրներով: «Խրիզանտեմա Ս»-ն հետագայում ցուցադրվել է Նախիջեւանում տեղի ունեցած ռազմաշքերթի ժամանակ:

Ուշագրավ ռազմական գնումների շարքին են պատկանում նաեւ իսրայելական «Բարակ-8» («Barak-8») զենիթահրթիռային համակարգերը ու 120 մմ տրամաչափով «Սփիար ՄԿ 2» («Spear Mk 2») ինքնագնաց ականանետերը: Բացի այդ, պետական սահմանապահ ուժերի զորավարժությունների ժամանակ օգտագործվել է նաեւ «Հերմես-900» («Hermes – 900») անօդաչու սարքը, որը կարող է թռչել մինչեւ 9000 մետր ծովի մակերեւույթից բարձր, եւ կարող է տեղավորել մինչեւ 350 կիլոգրամ օգտակար բեռ:

Եվս մեկ հետաքրքիր նորույթ կարելի է համարել թուրքական արտադրության համազարկային կրակի 300 մմ տրամաչափի «Գասիրգա» («Qasırğa») ռեակտիվ համակարգը եւ հատուկ այդ համակարգի համար ձեռք բերված թուրքական ՌՈԿԵՏՍԱՆ (ROKETSAN) ընկերության կողմից արտադրվող ՏՐԳ-300 «Թայգեր» (TRG-300 «Tiger») ռեակտիվ արկերը, որոնք, ըստ արտադրողների պնդումների, ունեն 585 կգ քաշ եւ 130 կմ հեռահարություն:

Ադրբեջան անցած տարվա ամենաանսպասելի ռազմական գնումը երեւի  չեխական արտադրության 152 մմ տրամաչափի «ԴԱՆԱ»  («DANA») ինքնագնաց հրետանային համակարգերն էին եւ ՀԿՌՀ «Վամպիր»-ը («Vampir»)՝ ռուսական ԲՄ-21 «Գրադ»-ի («Град») նմանակը: Այս համակարգերի արդիականացումը տեղի է ունեցել Իսրայելում, որտեղից էլ դրանք բերվել են Բաքու:

Հարկ է նշել նաեւ Ադրբեջանի տարածքում իսրայելական փոքր հարվածային Օրբիտեր 1Կ անօդաչու սարքերի հավաքման ծրագրի մասին: Այդ սարքերը արտադրվում են իսրայելական «Աերոնոթիքս Դիֆենս Սիստեմս» («Aeronautics Defense Systems») ընկերության կողմից: Անցած տարվա ամռանը Իսրայելում քրեական գործ էր հարուցվել ընկերության դեմ՝ Ադրբեջանի խնդրանքով սարքը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելու մեղադրանքով: Հետաքննությունը իրականացնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը: Միեւնույն ժամանակ անօդաչու սարքի դետալների ու պահեստամասերի մատակարարման գործարքը սառեցվել է իսրայելական իշխանությունների կողմից: Ադրբեջանական ռազմական արդյունաբերության ղեկավար Յավեր Ջամալովը իր հերթին նշում է, որ անօդաչուների հավաքման ծրագիրը խնդիրներ չունի, եւ սարքերը թեսթային փորձարկումներ են անցնում:

Պետք է նշել, որ Իսրայելը որեւէ բարոյական պարտավորություններ չունի որեւէ մեկի հանդեպ եւ կարող է սեփական բիզնես շահերի համար կոնվենցիոնալ զենք վաճառել ադրբեջանցիներին: Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:

Կարծում եմ՝ Ադրբեջանը նոր տարում շարունակելու է նոր զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի գնումների քաղաքականությունը: Մասնավորապես փորձ է կատարվելու թարմացնել ռազմական ինքնաթիռների պարկը եւ համալրվել օպերատիվ մարտավարական հրթիռներով:

Սակայն Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունները, իհարկե,  չեն սահմանափակվում միայն տարբեր զինատեսակների գնումներով եւ հրաձգային զենք ու զինամթերքի տեղական արտադրությամբ: Ինտենսիվ կերպով անց են կացվում  մարտական հրաձգությամբ լայնամասշտաբ զորավարժություններ (կորպուսների մակարդակով), որոնց ընթացքում մշակվում են զորատեսակների միջեւ փոխգործակցությունը եւ դրանց պրակտիկ կառավարումը: Ամեն տարի համատեղ զորավարժություններ են անց կացվում նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ՝  Թուր-Ազ Գարթալը ծրագրի շրջանակներում:

Կատարվում է նաեւ ակտիվ քարոզչական աշխատանք անձնակազմի հետ: Առնվազն արտաքնապես ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմին եւ Հայաստանի դեմ երկարատեւ մարտերին: Այնուամենայնիվ, ադրբեջանական բանակի որակական եւ հոգեբանական պատրաստավածության մակարդակի մասին դժվար է դատել: Պարզ չէ նաեւ, թե Ադրբեջանի իշխանություններին ինչքանով է հարկավոր լայնամասշտաբ պատերազմը: 2016 թվականի ապրիլյան դեպքերի օրինակով մենք տեսել ենք, թե ինչպես է մարտական գործողությունների չորրորդ օրը նախահարձակ կողմը համաձայնություն տվել դադարեցնել պատերազմը:

Էդուարդ Առաքելյան, ռազմական փորձագետ

Ստեփանակերտ

«Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ, հունվար 2018

Տպել
5186 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին