Ալիև․ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից

Ալիև․ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն առաջին անգամ հյուրի կարգավիճակով Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևն ասել է նաև, որ կա խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություն Բաքվի և Երևանի միջև, առավել ևս, որ «Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---