Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ինչ գործողությունների է պատրաստվում ՀՅԴ-ն

Հայաստանում լրահոսի աղմկոտ թեմաներով ծանրաբեռնվածությունը հանրային էական ուշադրությունից դուրս թողեց ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, որտեղ առկա իրավիճակի, իշխանության ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ քննադատական գնահատականներից բացի, ՀՅԴ-ն խոսում էր նաև առաջիկայում գործողությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ: Ի՞նչ գործողությունների է պատրաստվում անցնել ՀՅԴ-ն: Դաշնակցության այդ հայտարարությունն ուշագրավ էր Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, այն մասին, թե մոտենում է հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն անշուշտ ուներ մի շարք տողատակեր և դրանցում էականներից մեկը, անկասկած, նախկին իշխող համակարգի միջև հետիշխանական փոխհարաբերությունների խնդիրն է, չնայած նոր իշխանությանը միասնական թիրախ ունենալու հանգամանքին: Իսկ նախկին իշխող համակարգ ասվածը ներառում է ոչ միայն ՀՀԿ-ն, կամ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ, խոշոր հաշվով, այն լայն քաղաքական սպեկտրը, որի էական մաս եղել է նաև ՀՅԴ-ն, տարբեր տարիներին թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ իր գործակցությամբ:

Այդ գործակցության դրվագները, իհարկե, հանրության համար ծանոթ են, ինչպես բոլոր քաղաքական ուժերի պարագայում, քանի որ խոսքը, մեծ հաշվով, ոչ թե հարյուրամյակի, այլ մոտ քառորդ դարի ներքաղաքական զարգացումների մասին է: Սակայն այստեղ, իհարկե, կարող են լինել մանրամասներ, անշուշտ ոչ միայն ՀՅԴ-ին, այլ գործնականում բոլոր սուբյեկտներին առնչվող, որոնք հանրությանը հայտնի չեն: Իսկ «սատանան», ինչպես անգլիացիներն են ասում՝ մանրուքների, այսինքն նաև մանրամասների մեջ է: Խոշոր հաշվով, հենց այդ տարաբնույթ մանրամասներն են կազմել իշխող նախկին համակարգի ներսում բաժանարար գծերի այն հսկա ցանցը, որի շրջանակում հակասություններն ու հակադրությունները գրեթե գագաթնակետին էին հասել Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում և հատկապես դրա վերջին մի քանի տարիներին:

Կոնկրետ ՀՅԴ-ն այդ տարիներին Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկերն էր, սակայն հեղափոխության հաղթանակից մի քանի րոպե առաջ հայտարարեց Սերժ Սարգսյանին թողնելու մասին: Հաշվա՞րկ էր դա, թե՞ ինչ-որ իմաստով Սարգսյանի հետ համաձայնություն, եթե նկատի ունենանք նաև այն, որ մի քանի ամիս անց ՀՅԴ-ն դարձյալ Սերժ Սարգսյանի հետ էր՝ հոկտեմբերի 2-ի հանգուցային իրադարձությունների օրը: Ահա այդ կորագծի պայմաններում իրապես հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հաջորդում է ՀՅԴ հայտարարությունը գործողությունների մասին: Դա Սարգսյանի հետ գործակցությա՞ն, թե՞ հակառակ միտման դրսևորում է: Որովհետև «անկեղծ զրույցի» վերաբերյալ Սերժ Սարգսյանի ազդը ավելի շատ մտահոգիչ կարող է լինել հին համակարգի սուբյեկտների, քան նոր իշխանության համար: Ըստ այդմ՝ նրանց համար կարող է առաջանալ որոշակի կանխարգելիչ գործողությունների անհրաժեշտություն: Այդ կարգից է լինելու ՀՅԴ գործողությունը, թե ոչ, դա, իհարկե, ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից, Հայաստանում, իհարկե, գործնականում ընթանում է քաղաքական դիրքավորումների և վերադասավորումների բավականին աշխույժ փուլ և ամենևին զարմանալի չէ, որ դրանից փորձում է հետ չմնալ նաև ՀՅԴ-ն, առավել ևս, որ ամիսներ առաջ իշխանությանը ցույց տված դեղին քարտը կարծես թե խունացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում