28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել․ Ռուսական «Կոմերսանտը» հեգնել է Փաշինյանին

f491932b4c0e46cd5068916d705e5ed0

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հոդվածը՝ նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ նիստի մասին։ Կոլեսնիկովը, ով հայտնի է որպես Կրեմլի ոչ օֆիցիալ խոսնակներից մեկը, ծաղրական անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, նրա ելույթի առանձին դրվագներին, ինչպես նաև ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հեռախոսների պատճառով բարձրախոսով նրա ձայնի կտրվելուն։  

«Հայաստանի վարչապետը, տեսախցիկներից թաքցնելով, գաղտագողի դրանք հրեց իրենից աջ, նա չէր ցանկանում գործընկերների աչքին երևալ, քանի որ այդ ամենը մի փոքր ամոթալի էր երևում»,-գրում է Mediaport-ը՝ հղում անելով ռուսական աղբյուրին։ Կոլեսնիկովը միաժամանակ հեգնում է, որ «կապի ժամանակակից միջոցների հետ նման վերաբերմունքով 21-րդ դարում պատերազմ չես հաղթի»։

Շարունակելով հեգնել Նիկոլ Փաշինյանին՝ Կոլեսնիկովը գրում է, որ վերջինս լավ կաներ Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների մասին ավելի հստակ խոսեր, որպեսզի այն արցախցիներն էլ իմանան իրենց անելիքը, ովքեր հետ վերադառնալու տեղ չունեն։ Նույն կերպ, Կոլեսնիկովը նաև հեգնում է Փաշինյանի միտքն այն մասին, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը կապի մեջ է եղել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Կոլեսնիկովի՝ կարելի էր տպավորություն ստանալ, թե Փաշինյանը փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ