28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունը երկուսն են՝ հանրապետականը և Նիկոլը. Գալուստ Սահակյան /տեսանյութ/

«Մեր ժողովուրդն այսօր խոսել է սովորել, և յուրաքանչյուր պրոցեսում ցանկանում է իր միտքն արտահայտել։ Այսօր ժողովուրդը համաձայն չի որ հանքը բացվի։ Ցանկացած հարց պրոբլեմներ է ստեղծում բնակչության համար, իսկ աշխարհը ապրում է հանքերի միջոցով, նույնը պիտի լինի նաև Հայաստանը»,-այս մասին այսօր, ArmDaily.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանն ասում է. «Եթե հանքը բացվի, որևէ մեկին նեղություն չի տա, եթե որևէ մեկին նեղություն չի տա, ուրեմն հանքը պիտի բացվի։ Այսօր ժողովուրդը չգիտի, ով է մեր երկրի տերը։ Նիկոլը միայնակ է ղեկավարում երկիր։ Կառավարությունը, Աժ-ն լավ մարդիկ են գուցե ներքուստ որոշակի պաշարներ ունեն, համենայն դեպս քաղաքական պրոցեսների մասնագետ չեն լինում։ Նիկոլն ասում է, իրենք կատարում են։ Ամբողջական պատգամավորնեը ընտրվել են, որովհետև մի նոր, թավշյա Նիկոլ է եկել»։

Հարցին, արդյոք հետևում է Աժ-ի աշխատանքներին, Սահակյանը պատասխանեց.« Օրվա մեջ երբեմն 15-20 րոպե փորձում եմ Աժ-ն նայել, բնականաբար դա ինձ համար հետաքրքիր չէ, քանի որ ԱԺ-ն լուրջ կազմակերպություն է, դա խորը, գիտակցված տեղ է։ Գիտեք, Նժդեհն ասում էր որտեղ հաց, այնտեղ կաց։ Եթե Նիկոլն է մնալու, պիտի օգտվի բավականին լուրջ կադրերից։ Նիկոլը որևէ տեղ չի ավարտել, բայց համ տնտեսագիտությունից է խոսում, համ իրավաբանությունից է խոսում, ամեն ինչից խոսում է։ Այդպիսի մարդ դեռ երբևէ չի ծնվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

armdaily.am

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ