Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ գիտեին Քոչարյանն ու Սարգսյանը, բայց լռում էին

Նախօրեին Պետական վերահսկողական ծառայության տարածած տեղեկատվությունը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները ոռոգող ապօրինի ջրագծերի հայտնաբերման մասին, Աբրահամյանին ուղղված հարցերից բացի, առաջացնում է հարցեր՝ ուղղված նաև Սերժ Սարգսյանին: Իսկ գուցե առաջին հերթին Սերժ Սարգսյանին: Նա գիտե՞ր այդպիսի ջրագծերի գոյության մասին: Եթե Սերժ Սարգսյանը գիտեր ու լռում էր, չի ձեռնարկել դրա դեմ որևէ քայլ, ապա այստեղ առաջանում են այլ հարցեր, այդ թվում՝ իրավական հետևանք ենթադրող:

Ընդ որում՝ քանի որ խոսքը 15 տարի գործած ոռոգման ցանցի մասին է, ապա Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը հավասարապես ուղղելի են նաև Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նա գիտե՞ր Հովիկ Աբրահամյանի այգիների ոռոգման մասին: Եթե չգիտեին՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, յուրաքանչյուրն իր նախագահության շրջանում, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ նրանք ի՞նչ գիտեին ու ինչ չգիտեին ընդհանրապես: Որովհետև այդ պարագայում առաջանում են հարցեր ընդհանրապես պետական կառավարման համակարգին տիրապետելու մասով:

Հասկանալի է, որ նրանք անմիջապես իրենք չէ, որ պետք է գնային ու ստուգեին ոռոգման ջրագծերի առկայությունը: Դա պետք է անեին տասնյակ պաշտոնյաներ ու կառույցներ, որոնք պարտավոր էին կատարել այդ աշխատանքը: Եթե դրանք թերացել են այդ աշխատանքում, ապա առաջանում են հարցեր այլ և թերևս ավելի խորքային ու կարևոր ուղղություններում աշխատանքի առնչությամբ: Ի վերջո՝ այդօրինակ թերացումների հետևանք չի՞ եղել նաև, օրինակ, հոկտեմբերի 27-ը: Վերջին հաշվով, եթե կան կառույցներ, որոնք ի պաշտոնե պետք է ապահովեն ապօրինի ջրագծերի բացառում, սակայն չեն անում դա, հետևաբար նաև ապօրինությունը գաղտնի են պահում պետության առաջին դեմքերից, ուրեմն նրանք կարող են նույնն անել ազգային անվտանգության մի շարք առանցքային հարցերում:

Սրանք, սակայն, իհարկե տեսական հարցեր են: Տեսական են այն իմաստով, որ դրանք կարող են վերաբերել պետական կառավարմանը: Մինչդեռ Հայաստանում եղել է պետական ցուցանակի ներքո կլանային, կոռուպցիոն կառավարում: Ըստ այդմ՝ անօրինականությունները այդ տրամաբանության մեջ դիտվել են ոչ թե խնդիր, այլ հակառակը՝ միավորող հանգամանք: Տեղյակ լինելով միմյանց թույլ տված անօրինականությունների մասին՝ համակարգի առաջին դեմքերը այդ հանգամանքը դիտարկել են իրենց պաշտպանվածության և ստատուս քվոյի պահպանման համատեքստում: Այսինքն՝ խոսքը «միավորող հանցանքի» սկզբունքի մասին է, որ բնորոշ է ամբողջատիրական համակարգերին:

Բոլորն ունեն խոցելի տեղեր և դա համարում են փոխադարձ երաշխիք: Այդ բալանսը, սակայն, սկսեց խախտվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջում, երբ նա փորձեց հաստատել նոր ներիշխանական բալանս` չեզոքացնելով Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ ԲՀԿ նախագծի միջոցով: Սերժ Սարգսյանին հաջողվեց ստանալ «ժառանգությունը», բայց դրա հետ մեկտեղ նա ստացավ նաև այլևս բալանս ձևավորելու միանձնյա իրավունք` հղում անելով այն հանգամանքին, որ Քոչարյանը փորձել է խախտել պայմանը:

Հովիկ Աբրահամյանը ծանր վիճակում հայտնվեց դրա հետևանքով՝ փորձելով խաղալ մեկ Սարգսյանի, մեկ Քոչարյանի կողմում` միաժամանակ ձգտելով ներկայանալ իբրև բալանսավորող փոխզիջման տարբերակ: Դա այն դեպքում, երբ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը նրան դիտարկում էին լոկ զոհաբերության տարբերակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում