211652_close_icon
views-count8780 դիտում article-date 23:46 27-07-2018

Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ դատական նիստն ավարտվել է. Aysor.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի այսօր գիշեր՝ մինչև 24։00։ Հաղորդում է [url=https://www.aysor.am/am/news/2018/07/27/նիստն-ավարտվել-է/1447557]Aysor.am[/url]-ը։ Յ.Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Aysor.am-ի թղթակցին ասաց, որ դատական նիստը քիչ առաջ ավարտվել է: Նշենք, որ ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության, Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Նմանատիպ նյութեր