Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով

«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբըԻնտեր»-ը, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ներաձուրիները» 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլում առաջին ընկերական հանդիպումը կանցկացնենն հուլիսի 13-ին: «Ինտեր»-ն ուժերը կչափի «Լուգանո»-ի հետ: Թիմը նախապատրաստական փուլում կմրցի նաև «Մոնակո»-ի (հուլիսի 17), «Լենս»-ի (հուլիսի 24), «Լիոն»-ի (հուլիսի 31) և «Վիլիառեալ»-ի (օգոստոսի 7) հետ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Ինտեր»-ը մրցաշարի անդրանիկ տուրում կխաղա «Լեչե»-ի հետ:

«Ինտեր»-ը թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիրՀենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]