Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում սկսել են «Սպուտնիկ V»-ի պատվաստումները

Իրանում սկսել են «Սպուտնիկ V»-ի պատվաստումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ին Իրանն սկսել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ օգտագործելով երկրում առաջին հասանելի պատվաստանյութը՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութը ներարկել են Իրանի առողջապահության նախարարի որդուն: Պատվաստման մեկնարկը տվել Է երկրի նախագահ Հասան Ռոհանին, հեռարձակումն իրականացրել Է իրանական հեռուստատեսությունը: Չնայած այն բանին, որ երկրում իրականացվում են սեփական պատվաստանյութերի մշակումներ, Իրանի իշխանությունները որոշել են պատվաստումների մի մասն անցկացնել արտասահմանման պատրաստուկների օգնությամբ, որոնցից առաջինը դարձել Է Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի արտադրանքը:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության ղեկավար Սայիդ Նամաքին հայտնել Էր, որ առաջին հերթին պատվաստում կստանան բժիշկները, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ավելի ուշ պլանավորվում Է պատվաստումը տարածել տարեց մարդկանց եւ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]