News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի Հայաստանում եւ Իրանում երկու Ազատ տնտեսական գոտիները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 16-ին, նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարեւորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։

Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին եւ քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի եւ Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: Նախարարի խոսքով՝ այն կարող է նաեւ Հայաստանի հարավի եւ Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների եւ պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձեւավորել։ Նախարարը նաեւ նշել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաեւ կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացման համար:

Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության եւ Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։ «Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոասշրջիկներ կան Երեւանում, դա շատ ուրախալի է։  Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաեւ տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման»։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ենթակառուցվածքների ապահովման հարցերը։

Կողմերն անդրադարձել են նաեւ արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը եւ համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաեւ Հայաստանով դեպի՝ ԵՏՄ եւ այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաեւ դեպի Սեւ ծով միջանցքը։

Նախարար Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները եւ կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ