988 դիտում
14:02 15-01-2022
Հունվարի 1-ին Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում ևս բարձրացումներ են կատարվել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում:
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ Պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25,000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով:
Իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսում վճարվում են 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ փետրվար ամսում կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:

Նմանատիպ նյութեր
760 դիտում
15:23 10-02-2022
Այո, առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ. Փաշինյանը հստակեցրեց
13401 դիտում
19:21 27-12-2016
Հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից
2382 դիտում
16:28 29-12-2020
Հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի հունվարի 4-ից
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը