211652_close_icon
views-count3187 դիտում article-date 20:42 22-09-2020

Անկախության տոնը նշվել է նաև քրեակատարողական հիմնարկներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այդ օրվանից սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Այս տարի լրացավ մեր անկախ Հանրապետության 29-ամյակը, որը տարբեր միջոցառումներով նշվեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Անկախության տոնը նշվեց նաև անազատության մեջ գտնվող անձանց կողմից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, պահպանելով հակահամաճարակային անվտանգության համապատասխան կանոնները, կազմակերպվել էին տոնին նվիրված տարբեր միջոցառումներ՝ սպորտային, մշակութային, երաժշտական: Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ի գրադարանում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցադրման տաղավար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 29- ամյակին: Ներկայացվել էին հատկապես դատապարտյալ Ռաֆիկ Հախվերդյանի ստեղծագործական աշխատանքները` նկարների ձևավորմամբ հուշանվերների պատրաստում: Ռ. Հախվերդյանն իր իսկ նախաձեռնությամբ ցուցադրված աշխատանքները նվիրաբերելու է վարչական տարածքում առկա բաց ցուցահանդես-տաղավարին: «Սևան» ՔԿՀ-ում Անկախության տոնին նվիրված կազմակերպվել էր սպորտային շաբաթ՝ մարզային տարբեր խաղերով՝ ֆուտբոլ, շախմատ, բիլիարդ, ձեռքի ուժ և այլ սպորտաձևեր: «Աշխարհի հայտնի կանայք» թեմայով «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և «Ինքնագործ մշակութային միավորման» խմբի կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել էր թեմատիկ քննարկում, որից հետո տոնական տրամադրությունը շարունակվել էր դահլիճում․ ազատազրկված կանայք ազգագրական երգ ու պարով, ասմունքով շնորհավորեցին Անկախության 29-ամյակը: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր