Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Այլևս չեմ կարող լռել. Թամար Հովհաննիսյան

Հայաստանում արդար դատարան չկա, ու թեև փաստաբանական ինստիտուտն ահռելի ջանքեր է գործադրում, որ կարողանա իր մասնագիտությունը ծառայեցնել մարդկանց, սակայն հանդիպում են դիմադրության։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ դատարանները ապակեպատ դարձրեցին, ինչը վայրենի մի բան էր. «Ընդհանուր առմամբ, «Սասնա ծռերի» գործը երկու խմբերի առանձնացնելը և այն մի դատավորի տալը… էդ խեղճ դատավորը կարծում եմ՝ ինքնաբացարկ պետք է տա, որովհետև չի դիմանում և դա բնական է, որովհետև ամեն անգամ նայելիս ես մտածում էի՝ էս մարդը հիմա կոմայի մեջ կընկնի։ Նա էնտեղ նստած է որպես կամակատար և կատարում է կոնկրետ մեկի հրամանները, որի ցանկություններով է այս երկրում ամեն ինչ արվում։ Նա էլ իր հերթին ուրիշի հրամաններն է կատարում։ Բայց կարծես այս սցենարի մեջ կա նաև այն միտումը, որ ուզում են վիժեցնել դատավարությունը, որ բուն դատավարությանը բանը չհասնի։ Կարծես չեն ուզում շատ բաներ խոսվի, շատ բաներ լսվեն։ Միտում կա ողջ պրոցեսը վիժեցնելու, ձգձգելու, քաոս ստեղծելու մինչև որ, ինչպես Վարուժան Ավետիսյանն ասաց, կխցկեն դարպասից ներս և ամուր կփակեն երկաթե մեզ շատ ծանոթ դարպասները»։

Անդրադառնալով աշնանը խոստացված արտախորհրդարանական ուժերի շրջանում պայքարի թեժացմանը, Թամար Հովհաննիսյանը նշեց. «Ես կարծում եմ՝ փողոց դուրս գալու, հանրահավաքներ անելու, ընդվզելու շորշոփը չկա հիմա։ Ես, թեկուզ հեռվից, զգում էի, որ դա դժվար բան է, որովհետև մասսաներն իրենց հոգեբանությունն ունեն։ Ինչ-որ բան նրանց պետք է դուրս բերի և դա մարդը չի, նույնիսկ գաղափարը չի։ Մի դեպք, մի ակտ, մի բան պիտի կատարվի, որ նրանք դուրս մղվեն փողոց։ Բայց ես չեմ կարծում, որ ոչինչ չի լինի։ Կլինի, որովհետև արդեն լինում է. գործողություններ են կատարվում դեպի նեոբոլշևիզմ, սա այն է, ինչը ոտքի հանեց «Սասնա ծռերին»։ Այն, ինչ մեկ տարի առաջ այդքան պարզ ու թափանցիկ չէր երևում, ԱԺ ընտրություններից սկսած ուղղակի բացահայտվեց»։

Նրա խոսքով, խոսքն ապագաղութացման մասին է, որի մասին «Սասնա ծռերը» հայտարարել էին դեռ շատ առաջ։

«Այսօր այդ ամենը բացահայտվում է, որովհետև արգելել ցուցահանդես… ես Ստալինի մահից անմիջապես հետո ծնված մեկն եմ, բայց այդպիսի բան չէի տեսել։ Իմ կյանքի ընթացքում բազմաթիվ արգելքներ տեսել եմ, բայց այսպիսի բան չեմ տեսել։ Նույնիսկ եթե  1970-ական, 80-ական թվականներին դու 1937 թվականի բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդես անեիր, քեզ որևէ մեկը չէր ասի՝ փակիր ցուցահանդեսը»,-ասաց Թամար Հովհաննիսյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ թե ցուցահանդեսի փակումը, թե ռուսաց լեզվի վերաբերյալ հատուկ հայեցակարգ ընդունելը Կրեմլից թելադրվող քայլեր են. «Դա բացահայտ է, բոլորս էլ գիտենք»։

Անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանում ընդդիմություն չկա, որը դեմ դուրս գա ՀՀԿ-ին, որ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ շատ հմուտ է, շախմատ է խաղում այդ ոլորտում, Թամար Հովհաննիսյանը նկատեց. «Նա ոչ հմուտ է, ոչ էլ լավ շախմատ է խաղում, պարզապես նա ամենալավ, ամենահլու կամակատարն էր։ Այն, ինչ նա արել է այս 9 տարիների ընթացքում, ինքը չի արել, իրեն ասել են, որ անի և ինքը հլու-հնազանդ կատարել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում