211652_close_icon
views-count20298 դիտում article-date 00:33 14-08-2021

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր