Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի նախարարների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին  հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության եւ Ազգային Ժողովի կարիքների զարգացման ծրագրերին։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը եւ Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձեւաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն եւ թիրախային։

Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի եւ աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նա ողջունել է նաեւ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը։

Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար։

Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կոմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է  ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում։

Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը։ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը եւ մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Նա նաեւ ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջեւ շփումները մշակութային, գիտական, կրթական եւ հումանիտար ոլորտներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում